29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գողակա՞ն ես, թե՞ դատավոր …

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երեւանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամներ՝ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը և Դավիթ Սանասարյանը խոսեցին տրանսպորտի ուղևվարձի թանկացման դեմ դատարան ներկայացված իրենց հայցի և դրա մերժման մանրամասները:

՛՛Բարեւ Երեւան՛՛ խմբակցությունը օգոստոսի 7-ին հայց է ներկայացրել դատարան, որը երեկ մերժվել է:

՛՛ՀՀ արդարադատությունը սպանվել է և դեռ սպանվում է, և դա արվել է պատվերով, բացահայտ ցինիզմով և դեռ շարունակվում է՛՛,-նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի դիտարկմամբ՝ օրենքը պահանջում է, որ որոշում կայացնող մարմինը՝ տվյալ դեպքում քաղաքապետը պետք է  որոշում կայացնի՝ առաջնորդվելով ոչ միայն ուղևորափոխադրողների շահերից , այլ նաև քաղաքացիների:

՛՛Իրավական ակտերի մասին օրենքում մի շարք ակտեր էին խախտված: Դատավորը պատասխանել է, որ ինքը երկու ընկալում ունի՝ էտ Անահիտ Բախշյանը Ձեզա ներկայացնում, թե խմբակցությունը: Նա պահանջել է մի փաստաթուղթ, որով կերևա, որ Բախշյանը խոսում է ողջ խմբակցության անունից՛՛,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Դատավաորը երեք ապօրինի պահանջներ է ներկայացրել, որոնք ցույց են տալիս նրա կողմից դրսևորվող կամայականությունը:

՛՛Ձեր քյարը որնա՞, հարց է առաջ քաշում դատավորը, հիմա ես դիմում եմ իրան՝ դուք գողակա՞ն եք Արծրուն Միրզոյան, թե՞դատավոր”,-հավելեց Ստյոպա Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ մտադիր են Արծրուն Միրզոյանի հարցը բարձրացնել արդարադատության խորհրդում, քանի որ այդ մարդը պիտի պատասխանատվություն կրի արդարադատության երեսին թքելու համար. ”Մենք պահանջելու ենք, որ կարգապահական վարույթ սկսվի և մեր հասարակությունը ազատվի նման խայտառակությունից”:

Խմբակցության անդամները հավաստեցին, որ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը կանգ չի առել շարունակվում է և իրենք շարունակելու են առաջ գնալ անգամ փոքր հաղթանակներից ոգևորվելով: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ