02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անձերից շատ բան է կախված /վիդեո/

՛՛Ձեր տեսակետի հետ համամիտ չեմ՛՛,-քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանում դատախազության ձեռքին են գտնվում ստվերային տնտեսության և քաղաքականության բանալիները: Հարցին, թե ինչպես է վերաբերում նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ հնչող քննադատություններին և արդյոք նոր դատախազը […]

Հրաժարվում են … Դեդ Հասանն ու հայ պաշտոնյաները /վիդեո/

Քրեագետ Սերգեյ Գալոյանը Henaran.am-ի հետ զրույցում նոր մանրամասներ է ներկայացնում քրեական աշխարհի հեղինակություններից Դեդ Հասանի մասին: Նրա խոսքով՝ Հասանը ժամանակին շատերին էր օգնում, ոմանց նույնիսկ օգնել է բիզնես անել, կազմակերպություններ ստեղծել, իսկ հիմա այդ նույն անձանցից շատերը հրաժարավում են, թե երբեւէ ճանաչել են Դեդ Հասանին:  Հասանի եզդի բարեկամներից մեկին Գալոյանը դիմել է խնդրանքով հովանավորել հրատարակել […]

Ինձնից եմ սկսել. Հովիկ Աբրահամյանի ակնարկը

ՀՀ Գլխավոր դատախազին ոչ մի պարտավորություն չի բերում այն, որ Ազգային ժողովն է նշանակում իրեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի թեկնածության մասին արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ իրենց գոհացնում է Կոստանյանի թեկնածությունը:  ԱԺ նախագահը նկատեց, որ նախկին գլխավոր դատախազի ու Ազգային ժողովի աշխատանքում եղել […]

Այս համաներումն ավելի ընդգրկուն է

՛՛Ավելի քան վստահ եմ, որ արագ քննարկման կդրվի, դրա համար էլ հանձնաժողովը նիստը առավոտ շուտ սկսել է և հաշված ժամեր հետո կներկայացվի լիագումար նիստում, նիստի փաստաթուղթը քննարկման առարկա կդառնա, և ավելի մանրամասն անդրադարձ կլինի այն բոլոր հոդվածներին, որոնց վրա համաներումը տարածվում է՛՛,-այսօր Ազգային ժողովում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում համաներման առաջարկը քննարկելուց հետո լրագրողների հետ զրույցում […]

Աղվան Հովսեփյանի՝ Նոթինգեմի դիպլոմով տեսակը. Փաշինյանը՝ Կոստանյանին

՛՛Կոստանյանին թեկնածու առաջադրելու մասին ամեմատպավորիչ մեկնաբանությունը լսել եմ փաստաբանների խմբում: Նրանք ասում էին՝ ում պետք է Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազ նշանակի, որ Աղվան Հովսեփյանից ավելի վատը լինի: Եզրակացությունը միանշանակ էր՝ դա կարող էր լինել Կոստանյանը: Նրա հասցեին նույնիսկ ընդդիմադիր համարվող որոշ շրջանակներ դիֆերամբներ ձոնեցին: Նրանք տպավորված են, որ նա Նոթինգեմի դիպլոմ ունի՛՛,-այսօր ՀՀ գլխավոր դատախազի […]

Ում համար է արվում համաներումը

՛՛Տիգրան Առաքելյանը բավական երկար անազատության մեջ է, և հուսով եմ, որ մի քանի ժամ էլ կսպասի՝ լուրը՝ դրական, թե բացասական տեղ հասնելու համար: Հիմա ես չեմ կարող ասել՛՛,-այսօր Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ համաներման նախագիծը խորհրդարան ներկայացնելու փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Հարցին, […]

Համաներումը ներման հետ մի շփոթեք. տեքստը պատրաստ է

ՀՀ նախագահՍերժ Սարգսյանի առաջարկությունը անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասինայսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ համաներման տեքստը պատրաստ է։ Որ դեպքերում է ազդելու համաներումը հարցը նախարարին անեկդոտ հիշեցրեց. ՛՛Մեկին հարցնում են՝ Հայրենական պատերազմի ժամանակ քանի մարդ է մահացել, ասում է՝ քսան միլիոն, ասում է՝ դե բոլորի […]

Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ, դրսևորել է անհամբերություն և անհանդուրժողականություն . ՄԻՊ

Օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցան բախումներ: Բնակիչները բողոքում էին, որ Կոմիտաս 5 հասցեում բազմաբնակարան շենքը կառուցվումէ ճարտարապետական նորմերի բազմաթիվ խախտումներով, ինչի հետևանքով կփակվեն հարակից շենքերի արևն ու լուսավորությունը` նվազելով օրական 12 ժամից 3 ժամի, բացի այդ բնակչությունը կզրկվի շրջապատող վերջին ծառերից:  Չնայած այս վեճը գտնվում է դատարանի վարույթում, քաղաքացիները  չհավատալով  դատարանի արդարությանն ու անաչառությանը՝ որոշեցին իրենց բողոքն արտահայտել ցույցի միջոցով:  Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքների դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ խաղաղ և առանց զենքի իրենց ժամանակավոր ներկայությունն էին ապահովել Կոմիտաս փողոցի մայթեզրին և երթևեկելի հատվածում՝  հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի […]

Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը

Երբ ամիսներ առաջ իմ մարտական ընկերների հետ միասին սկսեցի պայքարել ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի համար, նպատակ ունեի նաև ինչ որ չափով նպաստել մեր պետականության ամրապնդմանը: Այդպես էի մտածում, որովհետև համոզված էի և այժմ էլ համոզված եմ, որ պետականությունը հենվում է այն կերտած մարդկանց վրա: Մեր երկրի պարագայում այդ մարդիկ ազատամարտիկներն են: Եվ եթե ազատամարտիկներն […]

Ով է կրակել Բուդաղյանի վրա վերեւից` Փաշինյանը հարցրեց զինդատախազին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանին հարց ուղղեց հունիսի մեկին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ: Փաշինյանը նայել է այդ դեպքի տեսագրությունը և արձանագրել է հետևյալը. ՛՛Ըստ տեսանյութի ՝ կա մի տեսարան, երբ Ավետիք Բուդաղյանը գնում է այն մարդկանց խմբի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի