Այս համաներումն ավելի ընդգրկուն է
՛՛Ավելի քան վստահ եմ, որ արագ քննարկման կդրվի, դրա համար էլ հանձնաժողովը նիստը առավոտ շուտ սկսել է և հաշված ժամեր հետո կներկայացվի լիագումար նիստում, նիստի փաստաթուղթը քննարկման առարկա կդառնա, և ավելի մանրամասն անդրադարձ կլինի այն բոլոր հոդվածներին, որոնց վրա համաներումը տարածվում է՛՛,-այսօր Ազգային ժողովում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում համաներման առաջարկը քննարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը։
Նա միայն տեղեկացրեց, որ նախորդ համաներումից ավելի շատ ազատազրկվածների վրա կտարածվի այս մեկը։ ՛՛2011թ-ի համաներումը տարածվեց շուրջ 1050 դատապարտյալի վրա: Մեր համաներումը, որ ներկայացվել է, ավելի ընդգրկուն է՛՛:
Հովհաննես Մարգարյանը նշեց, թե համաներումը ոչ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու համար է, ոչ էլ ՔԿՀ-ները բեռնաթափելու։ ՛՛Սա հերթական համաներումն է, որը մարդասիրական քայլ է:
Այսօրվա դրությամբ ծանրաբեռվածության տեսանկյունից եթե հաշվի ենք առնում արդարադատության նախարարի տրամադրած տվյալները, այդպես չէ, դա էական նշանակություն չունի, այդքան ծանրաբեռնված չեն, զուտ մեր բանտարկյալների թվային տվյալներով: Այսինքն՝ հիմնական պատճառը մարդասիրությունն է, հումանիզմը՛՛,-ասաց նա։