Աղվան Հովսեփյանի՝ Նոթինգեմի դիպլոմով տեսակը. Փաշինյանը՝ Կոստանյանին
՛՛Կոստանյանին թեկնածու առաջադրելու մասին ամեմատպավորիչ մեկնաբանությունը լսել եմ փաստաբանների խմբում: Նրանք ասում էին՝ ում պետք է Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազ նշանակի, որ Աղվան Հովսեփյանից ավելի վատը լինի: Եզրակացությունը միանշանակ էր՝ դա կարող էր լինել Կոստանյանը: Նրա հասցեին նույնիսկ ընդդիմադիր համարվող որոշ շրջանակներ դիֆերամբներ ձոնեցին: Նրանք տպավորված են, որ նա Նոթինգեմի դիպլոմ ունի՛՛,-այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի մասին իր ամփոփիչ ելույթում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը հիշեցրեց հունիսի մեկին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դժբախտ միջադեպը: Փաշինյանը կարծում է, որ նախկին մարզպետը դեպքերի ժամանակ քնած չի եղել և ինքն է ձայնել Ավետիք Բուդաղյանին, ապա Բուդաղյանին կրակել են՝ դա էլ ճակատագրական է եղել նրա համար:
՛՛ Իրավական երկրում այսպիսի փաստերի առկայությամբ ոչ թե Գլխավոր դատախազ կնշանակեին, այլ նրան կներգրավեին որպես կասկածյալ: Նա չի կարող լինել ավելին քան Աղվան Հովսեփյանի Նոթինգեմի դիպլոմով տեսակը՛՛,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը դեմ է քվերակելու: