10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ով է կրակել Բուդաղյանի վրա վերեւից` Փաշինյանը հարցրեց զինդատախազին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանին հարց ուղղեց հունիսի մեկին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ:

Փաշինյանը նայել է այդ դեպքի տեսագրությունը և արձանագրել է հետևյալը.

՛՛Ըստ տեսանյութի ՝ կա մի տեսարան, երբ Ավետիք Բուդաղյանը գնում է այն մարդկանց խմբի հետևից, որի մեջ է Տիգրան Խաչատրյանը, Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդը:  23. 08. 04 պահին, մեկը ձայն է  տալիս, ասում է՝ Ավետ, և նա հետ է դառնում ու ստանում է վնասվածքը, որը քրեական գործում հիշատակվում է՝ թիվ մեկ վնասվածք:

Խնդիրը հետևյալն է՝ դուք եկել եք այն կանխավարկածին, որ թիվ մեկ վնասվածքը կատարվել են Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդի կողմից: Բայց դատաբժշկական փոձաքննությամբ արձանագրվել է, որ թիվ մեկ վնասվածքն ունի վերևից ներքև ուղղություն, իսկ Տիգրան Խաչատրյանն ու Զարզադը գտնվել են Ավտեիք Բուդաղյանի հետ նույն հարթության վրա և չէին կարող կրակել վերևից ներքև: Մանավանդ փոևձաքննությունն էլ չի հաստատել սա՛՛,- հետարքրքվեց ՀԱԿ պատգամավորը: 

 Պատասխանելով` Կոստանյանը նշեց, որ նախաքննությունն իրականցվել է օբյեկտիվությամբ:

՛՛Տեսագրության մեջ երևում է, որ Ավետիք Բուդաղյանը հետևում է այդ խմբին: Բայց կարծում եմ՝ պետք է նայել նաև 23. 02. 02 վայրկյանը, երբ նա մեքենայով կանգնած է, ժամանում է Արտակ Բուդաղյանի մեքենան, ով միանգամից դուրս է գալիս զենը ձեռքին: Արդեն Բուդաղյանի հետ ամբողջ խումբը ողղորդվում են դեպի Արտակը:

Թե ով է ում ուղղոդում, հաջորդում, դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ բոլորը հանկարածակի եկած զենքով անձի վարքագծից, իրենց վարքագիծը սկսում են կազմել համապատասխանաբար: Ապա Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդը գնում են ու վերցնում են զենքը, սա երեւում է տեսանյութում: Դեպքերի հաջորդակությունը հստակ ֆիքսված է և չեմ կարծում, որ տարակարծություն կա այս հարցում՛՛:

Ապա Կոստանյանը հորդորեց ֆիքսել. ՛՛Անկախ նրանից՝ հասարակության որոշակի հատված, որոշակի անհատներ, այդ թվում ես, ինչպես են վերաբերում այս կամ այն դեպքին, անձին, դա չի կարող ազդել քրեական գործով որոշումներ կայացնելու վրա, որովհետև անընդունելի կլիներ կայացնել  որոշում հասարակության համակրանքը կամ հակակրանքը հաշվի առնելով: Իմ որոշումը  կարող է դատական կարգով բողոքարկվել՛՛:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ