01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Անձերից շատ բան է կախված /վիդեո/

՛՛Ձեր տեսակետի հետ համամիտ չեմ՛՛,-քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանում դատախազության ձեռքին են գտնվում ստվերային տնտեսության և քաղաքականության բանալիները:

Հարցին, թե ինչպես է վերաբերում նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ հնչող քննադատություններին և արդյոք նոր դատախազը կկարողանա դատական համակարգում եղած խնդիրները լուծել, ԱԺ նախագահը պատասխանեց.

՛՛Ես գտնում եմ, որ նախկին դատախազը աշխատել է պրոֆեսիոնալ, նորմալ, իհարկե, դեմ չեմ նաև, որ եղել են թերություններ: Իսկ նոր թեկնածուն, որին ներկայացրել է հանրապետության նախագահը Գլխավոր դատախազի պաշտոնում, համոզված եմ, որ պրոֆեսիոնալ է, ունի լավ գիտելիքներ, գոնե իր աշխատած տարիներին դրանում մենք համոզվել ենք:

Ես լսելով իր ելույթը, նաև մասնավոր խոսակցությունների ընթացքում, զգացել եմ իր մոտեցումները, որ ինքը տրամադրված է ազնիվ, արդար աշխատանքի և փորձելու է իր պաշտոնն օգտագործելով՝ հնարավորության սահմաններում արդարադատություն սահմանել իրավապահ մարմիններում և ընդհանրապես բոլոր գործերում՛՛:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, թե խնդիրը ոչ թե անձն է, այլ համակարգը, որը հնարավոր չէ փոխել, Աբրահամյանն արձագանքեց. ՛՛Ցավոք սրտի, մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված՛՛:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ