Քծնանքի շքահանդես. Հրապարակ
Ի տարբերություն ԲՀԿ քաղաքական թեւի, գործարար հատվածը երեկ հպարտորեն բարձրաձայնում էր, որ կուսակցությունը կողմ է քվեարկել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը: Պատգամավոր Աբրահամ Մանուկյանին թերթը խնդրել է հիմնավորել՝ ինչ սպասելիքներ ունի Կոստանյանից եւ ինչու է կողմ քվեարկել: ԲՀԿ-ւսկան պատգամավորը պատասխանել է. ՛՛Ես ասում եմ’ դրական եմ վերաբերվում, ես չեմ ասում, որ կողմ եմ կամ դեմ՛՛: Արդյո՞ք Ձեր դրական գնահատանքը պայմանավորված չէ Ձեր որդու հանգամանքով, ով հաճախ է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: ՛՛Իմ վերաբերմունքը պայմանավորված է իմ վերաբերմունքով, իսկ Ձեր ասածը սուտ է, իմ որդին ոչ մի անգամ էլ խնդիր չունի՛՛: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Մանուկյանի որդուն ոստիկանության բաժին էին տարել ապօրինի զենք պահելու պատճառով: Իսկ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը’ Յուվեցի Կարոն, ավելի համարձակ է գտնվել, ոչ միայն խոստովանել է, որ կողմ է քվեարկել, այլեւ հիմնավորել. ՛՛Որովհետեւ Կոս- տանյան Գեւորգը պրոֆեսիոնալ իրավաբան է՛՛:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: