13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

42-ամյա կինը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել զինվորներին

ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանի կին պետը զինծառայողներին վիրավորանք հասցնելու համար, որը դրսևորվել է սեռական բնույթի հայհոյանքներ տալով, հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա կինը զորամասի ճաշարանում ճաշի կաթսաները սեղաններին դասավորելու կապակցությամբ վիճաբանել է իր նկատմամբ ստորադասներ հանդիսացող, ճաշարանի վերակարգում որպես բանվորներ ընդգրկված 2 զինծառայողի հետ՝ նրանց հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:   Կնոջը մեղադրանք […]

24-ամյա Արմանին` 11 տարի ազատազրկում

Երեք անչափահասներին մուրացկանության ու գողության դրդելու համար 24-ամյա Արմանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ապացուցված է համարել Արմանին առաջադրված մեղադրանքը. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Համաձայն դատավճռի` նա, երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած երեք տղաների` ծնողական հսկողությունից դուրս […]

Վաշինգտոնում հայերի եւ թուրքերի միջեւ բախումներ են տեղի ունեցել

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց բախումներ են տեղի ունեցել հայերի եւ թուրքերի միջեւ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ուղղված հայերը ակցիաներ են իրականացրել, թուրքերն էլ իրենց հերթին ակցիա են արել` պնդելով, թե հայերը «հորինել են այդ ցեղասպանությունը»: Արդյունքում ոստիկանները միջամտել են եւ ձերբակալել մի քանի հոգու:

Խայտառակ տապալված է

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությամբ  որոշվելու է, թե ովքեր կարող են ստանալ ֆինանսական հաշտարարի որակավորում: Դրա համար անհրաժեշտ է լինելու անցնել որոշակի դասընթացներ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ մենք սովոր ենք ժողովրդավար երկրներում կայացած ինստիտուտները միանգամից ներգրավել ՀՀ-ում՝ հաշվի չառնելով, […]

Ամուսնության նոր տարիք Հայաստանում

ՀՀ Ընտանեկան օրենսգրքը համաձայն ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից: Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` […]

Զինված հարձակում Թուրքիայի վարչապետի կնոջ վրա

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կնոջ` Սառա Դավութօղլուի վրա Թուրքիայի Աֆիոնկարահիսար նահանգում զինված հարձակման փորձ է կատարվել: Ըստ աղբյուրի` ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով փորձել է Ղուրանի ընթերցման դասընթացների բացման ժամանակ Սառա Դավութօղլուի վրա հարձակում կատարել: 

Բոլորս էլ շատ մտահոգ ենք. Սեֆիլյանի հարցը` Ազգային ժողովում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ քառօրյա նիստի ժամանակ նախ դրական գնահատեց Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները, ապա նա հիշեցրեց, որ այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան: «Բոլորս էլ շատ մտահոգ ենք ու գնահատականներ չենք տալիս, կա մարմին, որն զբաղվում է այդ հարցով: Ես ինքս էլ հետամուտ եմ ու ցանկանում եմ մանրամասներ իմանալ»,-արձագանքեց […]

Համաներում կլինի՞

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ քառօրյայի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե իրականությանը համապատասխանում են մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ համաներում է լինելու: «Նման տեղեկատվություն չունեմ, նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»,-պատասխանեց Գալուստ Սահակյանը:  

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ես առաջին հայն եմ եւ սարսափած եմ. Լորդ Դարզի

Ապրիլի 24–ից առաջ huffingtonpost.com անգլալեզու կայքում հրապարակվել է Լոնդոնի Կայսերական քոլեջին կից համաշխարհային առողջապահական նորարարության ինստիտուտի տնօրեն, հայազգի լորդ Դարզիի խոսքը, որը մեջ ենք բերում interpress.am–ից. Այս ուրբաթ իմ հարազատների հետ ոգեկոչելու եմ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք պետք է հիշենք միլիոնավոր մարդկանց, որոնց սպանել են, այդ թվում իմ ընտանիքի անդամներին, նաև տատիկիս, որին ճակատագրի բերումով […]

Տեղյա՞կ եք. Սերժի նամակը

«Սիրելի՛ Թուրքիոյ ժողովուրդ,Անունս Սերժ Թանքեան է։ Ես Լիբանան ծնած նիու զիլանտացի-ամերիկացի հայ եմ։ Իմ զոյգ մեծ հայրերս ու մեծ մայրերս բոլորն ալ կու գան այն վայրէն, որ ներկայիս Թուրքիա կը կոչուի։ Ստեփան անունով մեծ հայրս Կեսարիոյ Էֆքերէ շրջանէն եկած է, իսկ Վարսենիկ մեծ մայրս՝ Թոքատէն: Միւս մեծ հայրս ու մեծ մայրս Տորթեոլէն եւ Ուրֆայէն են։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված