13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Թուրք օգտատերերը ֆլեշմոբ են սկսել և ներողություն են խնդրում հայերից

Թուրքական Twitter-ում թուրք օգտատերերը ֆլեշմոբ են սկսել և ներողություն են խնդրում հայերից։ «Ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում քննարկվում է Հայոց Ցեղասպանության հարցը, բայց մեզ համար ուշագրավ է, որ Twitter-ի թուրքական լսարանում ամենաքննարկվող թեման հենց Ցեղասպանությունն է»,- մեզ  հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ երկրորդ օրն է ինչ ֆլեշմոբը անցկացվում […]

Իմ հոգում չկա ատելություն ոչ մեկի հանդեպ, բայց ես երբեք չեմ մոռանա. Մարգարիտա Սիմոնյան

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Թվիթերի իր էջում մի շարք գրառումներ է արել Հայոց ցեղասպանության մասին, պատմել է իր նախնիների պատմությունները, որոնք Ցեղասպանության ականատեսներն են եղել: «Հարյուր տարի առաջ սպանել են իմ մեծ տատի ընտանիքը:  Nրա ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին սպանել են նրա աչքի առաջ»: «Իմ մեծ տատին և նրա փոքր քրոջը` […]

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են

1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը մի շարք երկրների կողմից է ճանաչվել, ինչպես նաեւ ցեղասպանության վերաբերյալ մի շարք բանաձեւեր են ընդունվել: Ահա եւ դրանց ժամանակագրությունը.  1. Շվեդիա, խորհրդարանական բանաձեւ, մարտի 11, 2010 2. Չիլի, Սենատ, բանաձեւ- հուլիսի 7, 2007. 3. Արգենտինա, օրենք, հունվարի 11, 2007. 4. Արգենտինա, Սենատ, հատուկ հայտարարություն, ապրիլի 19, […]

Չարիքի ուրվականներն արդեն հարյուր տարեկան են. Գարի Կասպարով

Շախմատի աշխարհի հայազգի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել  Հայոց ցեղասպանության մասին: Նա նշել է, որ դժվար է առերեսվել Ցեղասպանությանը, ինչպես ցանկացած չարիքի, բայց դա անհրաժեշտ է անել: «Չարիքը մեծանում է, երբ մենք խուսափում ենք դրանից ու հրաժարվում ճանաչել այն, սա մենք գիտենք պատմությունից: Մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն […]

Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին. Սերժ Սարգսյանի ելույթը Ծիծեռնակաբերդում

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ծիծեռնակաբերդում Մեծարգո՛ Նախագահներ,Պետությունների և […]

Պուտինն ու Օլանդը մոտեցան անմոռուկի ծաղկեպսակին /լրացված/

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են: Նրանք մոտեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Ապա երեխաների ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին անմոռուկի տեսքով ծաղկեպսակի վրա: Նրանց հետևեցին նախագահ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը: Վերջին շտրիխը տեղադրեցին հենց նրանք: 11:36  «Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության […]

Արդարության քայլարշավ Միացյալ նահանգներում

Այսօր Արդարության քայլարշավ կկազմակերպվի Միացյալ նահանգների որոշ քաղաքներում: «100,000 հայ մեկ մարդու պես ներկա կլինի Լիթլ Արմենիայում` Սանսեթ֊Վեստեռն խաչմերուկում։ Այս տարի 6 մղոն երկարությամբ ճանապարհ է փակվելու։ Արդարության քայլարշավը կլինի չտեսնված մարդաշատ։ Տանը ոչ մի առողջ, ջահել հայ չպետք ա մնա։ Միասին մենք հզոր ենք»,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է հաղորդավար Արա Ղազարյանը ։

Հայոց ցեղասպանությունը Սթիվ Ջոբսի համար անձնական ողբերգություն էր. The Daily Beast

Ամերիկյան The Daily Beast պարբերականն անդրադարձել է աշխարհահռչակ Apple ընկերության վերջին գլուխգործոցին և ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի՝ հայերի և հայկական մշակույթին առնչվելու կապին: Հոդվածը՝ որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև, գրում է armeniangenocide100.org-ը:  «Ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, աշխարհահռչակ Apple ընկերությունը ներկայացնելու է իր հերթական գլուխգործոցներից մեկը՝ Apple ժամացույցը (Apple Watch): Սակայն այդ օրը ոչ միայն հայտնի […]

Գաղթի ճանապարհին 6 երեխայից միայն մեկն է վերապրել

Մարիամ Քերոբյանի պատմությունը 1890 թ., Բասենի շրջանի Դալիբաբա գյուղ Ալվարդ Ռաշոյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր պապի և տատի պատմությունը:  Քերոբյան Սեդրակն ու Մարիամն Արևմտյան Հայաստանի Բասենի շրջանիԴալիբաբա գյուղից գաղթել են Անդրանիկ փաշայի զորքի ուղեկցությամբ: Ճանապարհին 6 երեխայից կենդանի է մնացել միայն մեկը: «Այս պատմությունը Քերոբյան Սեդրակի և նրա կնոջ Քերոբյան Մարիամի մասին է: Նրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված