10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրապարակում այրեցին թուրքական դրոշը. մեկնարկեց ջահերով երթը/վիդեո/

Արդեն 16-րդ տարին է, որ Երևանում տեղի է ունենում ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՅԴ երիտասարդական թևի կողմից կազմակերպված երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից, որը կեզրափակվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Ավանդական երթից առաջ էլ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ուղերձով դիմեց երիտասարդներին. «Ամբողջ 100 տարի մեր նախնիները պայքարել են մեր նպատակների համար: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք այդ նպատակներին: Մոտենում ենք, որովհետեւ մենք հիմա ունենք Հայաստանի Հանրապետություն, Ազատ Արցախ եւ կազմակերպված Սփյուռք եւ այս եռամիասնությամբ Թուրքիային մատնել ենք խուճապի»: 

Մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին թուրքական դրոշը` որպես Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշից էլ վառվեցին են ջահերը: Երթը ուղեկցվում էր «հատուցում, հատուցում» վանկարկումներով:

Մանրամասները` henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ