10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ցավդ տանեմ. Արսեն Ավակովը դատապարտում է եւ ցավակցում

Ուկրաինայի ներքին գործերի ազգությամբ հայ նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում մեծ գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին` այն վերնագրելով «Ցավդ տանեմ» բառերով: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի: Այսօր, ապրիլի 24-ին, ողբերգական դեպքերի հարյուրամյա տարելիցի օրը, Եվրախորհրդարանը ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր է հռչակել: Եվրոպան հիշատակում է մեկուկես միլիոն սպանվածների, տանջվածների, […]

Ռումինիայի նախագահը կոչ է անում ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը, իսկ Խորհրդարանը` Ապրիլի 24-ը հայտարարել ցեղասպանությունների օր

Ապրիլի 24-ին, «հայերի պատմական ողբերգության 100-ամյակի հիշատակման կապակացությամբ» Ռումինիայի նախագահն առաջին անգամ ուղերձ է հղել հայերին: «Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարեւոր եւ անհրաժեշտ ազդակ էատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը եւ այլատյացությունըարմատախիլ անելու համար»,- ասում է նախագահ Կլաուս Յոհաննիսը: «1915թ. ողբերգական իրադարձություներից մեկ դար անց իմ խոնարհ հարգանքնեմ բերում հայ ժողովրդի զոհերին, ովքեր անցյալ դարի սկզբիցտասնամյակներով դիմադրել են […]

10 մլն հայությունն ունի այն ներուժը, որպեսզի կարողանա ստիպել բոլորին

Լիբանանի Ախթամար ընկերակցության ղեկավար Օնիկ Քանթարջայանը, ով Երևանում է 100 լիբանանահայերի հետ, կարծում է, որ Սփյուռքն ու Հայաստանը միասնական ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: «Պետք է ուժեղ երկիր ու միասնական լինելով միայն հասնել նրան, որ բոլոր երկներն, այդ թվում նաև Թուրքիան հաշվի նստի հայության հետ: Մենք նախ մեր գործերով պետք է […]

Թուրք օգտատերերը ֆլեշմոբ են սկսել և ներողություն են խնդրում հայերից

Թուրքական Twitter-ում թուրք օգտատերերը ֆլեշմոբ են սկսել և ներողություն են խնդրում հայերից։ «Ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում քննարկվում է Հայոց Ցեղասպանության հարցը, բայց մեզ համար ուշագրավ է, որ Twitter-ի թուրքական լսարանում ամենաքննարկվող թեման հենց Ցեղասպանությունն է»,- մեզ  հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ երկրորդ օրն է ինչ ֆլեշմոբը անցկացվում […]

Իմ հոգում չկա ատելություն ոչ մեկի հանդեպ, բայց ես երբեք չեմ մոռանա. Մարգարիտա Սիմոնյան

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Թվիթերի իր էջում մի շարք գրառումներ է արել Հայոց ցեղասպանության մասին, պատմել է իր նախնիների պատմությունները, որոնք Ցեղասպանության ականատեսներն են եղել: «Հարյուր տարի առաջ սպանել են իմ մեծ տատի ընտանիքը:  Nրա ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին սպանել են նրա աչքի առաջ»: «Իմ մեծ տատին և նրա փոքր քրոջը` […]

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են

1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը մի շարք երկրների կողմից է ճանաչվել, ինչպես նաեւ ցեղասպանության վերաբերյալ մի շարք բանաձեւեր են ընդունվել: Ահա եւ դրանց ժամանակագրությունը.  1. Շվեդիա, խորհրդարանական բանաձեւ, մարտի 11, 2010 2. Չիլի, Սենատ, բանաձեւ- հուլիսի 7, 2007. 3. Արգենտինա, օրենք, հունվարի 11, 2007. 4. Արգենտինա, Սենատ, հատուկ հայտարարություն, ապրիլի 19, […]

Չարիքի ուրվականներն արդեն հարյուր տարեկան են. Գարի Կասպարով

Շախմատի աշխարհի հայազգի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել  Հայոց ցեղասպանության մասին: Նա նշել է, որ դժվար է առերեսվել Ցեղասպանությանը, ինչպես ցանկացած չարիքի, բայց դա անհրաժեշտ է անել: «Չարիքը մեծանում է, երբ մենք խուսափում ենք դրանից ու հրաժարվում ճանաչել այն, սա մենք գիտենք պատմությունից: Մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն […]

Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին. Սերժ Սարգսյանի ելույթը Ծիծեռնակաբերդում

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ծիծեռնակաբերդում Մեծարգո՛ Նախագահներ,Պետությունների և […]

Պուտինն ու Օլանդը մոտեցան անմոռուկի ծաղկեպսակին /լրացված/

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են: Նրանք մոտեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Ապա երեխաների ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին անմոռուկի տեսքով ծաղկեպսակի վրա: Նրանց հետևեցին նախագահ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը: Վերջին շտրիխը տեղադրեցին հենց նրանք: 11:36  «Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի