10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բոլորս էլ շատ մտահոգ ենք. Սեֆիլյանի հարցը` Ազգային ժողովում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ քառօրյա նիստի ժամանակ նախ դրական գնահատեց Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները, ապա նա հիշեցրեց, որ այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան: «Բոլորս էլ շատ մտահոգ ենք ու գնահատականներ չենք տալիս, կա մարմին, որն զբաղվում է այդ հարցով: Ես ինքս էլ հետամուտ եմ ու ցանկանում եմ մանրամասներ իմանալ»,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Օրակարգի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ Զուրաբյանը կրկին բարձրացրեց այս հարցը. «Ոչ ոք չեղյալ չի համարել մեր երկրում գործող խորհրդարանական ազատությունները, և դուք, որպես ԱԺ նախագահ, քանի որ սա նաև խորհրդարանի պարտավորությունն է, պետք է ամեն ինչ անեք, որ մենք Հայաստանում չունենանք բանտում նստած մարդիկ, ովքեր այնտեղ են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար: 

Ինչքան էլ որ մենք այդ հայացքները չկիսենք, նման բիծ ՀՀ վարկի վրա չպիտի լինի: Սա վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի ու Շանթ Հարությունյանի խմբերին»,-ասաց ՀԱԿ պատգամավորն ու  առաջարկեց ԱԺ-ին ու ԱԺ նախագահին իրավապահ մարմիններից ստանալ տեղեկություններ:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ անընդունելի է, որ մեր երկրում լինեն քաղբանտարկյալներ`միաժամանակ ընդգծելով, որ նման հայտարարությունների համար դեռեւս շուտ է: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ