17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խայտառակ տապալված է

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությամբ  որոշվելու է, թե ովքեր կարող են ստանալ ֆինանսական հաշտարարի որակավորում: Դրա համար անհրաժեշտ է լինելու անցնել որոշակի դասընթացներ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ մենք սովոր ենք ժողովրդավար երկրներում կայացած ինստիտուտները միանգամից ներգրավել ՀՀ-ում՝ հաշվի չառնելով, թե որքանով է դա մեզ համար արդյունավետ: «Ես համաձայն չեմ, որ ֆինանսական հաշտարարի ինստիտուտը Հայաստանում կայացել է, ես այդ ինստիտուտը համարում եմ խայտառակ տապալված, որի արդյունավետությունն ուղղակիորեն զրո է:

Հիմա մենք ներմուծում ենք նոր ինտիտուտ, գաղափարը լավն է, բայց արդյոք այդ գաղափարը կոռումպացված դատական համակարգում, ինչպիսին Հայաստանն է, աշխատելու է»,-հարցրեց նա: Մասնագիտական որակավորման հետ կապված պատգամավորը դժվար է պատկերացնում, թե Կոնսերվատորիան ավարտած բակալավրը կամ մագիստրոսը կարող է այս ոլորտում հաշտարար աշխատել: Ըստ նրա՝ այստեղ կոնկրետ մասնագիտական խնդիր կա: Նշենք, որ նշված չէ օրենքում, թե որ մասնագիտությունները կարող են ֆինանսական հաշտարարի դեր ստանձնել:

«Ես չեմ կարծում, որ օպերային երգիչը, ինչքան էլ համապատասխան որակավորում ստանա հետո, կարող է հաշտարարի այս գործով զբաղվել»,-նշեց նա:

Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ այս ինստիտուտի հետ ֆինանսական հաշտարարի ինստիտուտը կապ չունի: Այս նոր հաշտարարը հաշտեցնելու է երկու կողմերին՝ դրա համար պայմաններ ստեղծելով, ինչը նորույթ չէ մեր կենցաղի համար: «Ցանկացած երկու անձ, երբ վիճում են, դիմում են ավելի խելացի անձի: Ցանկացած երկուսը ցանկացած երրորդ անձի կարող են ընտրել որպես հաշտարար»,-նշեց նա՝ հավելելով, որ մասնագիտական կրթության անհրաժեշտություն չկա: Փոխնախարարի խոսքով՝ եթե հաշտարարներն ունեն համապատասխան ունակություններ, ապա արդյունավետությունն էլ բարձր կլինի: 

Զոհրաբյանն արձագանքեց, որ նախ պետք է գլոբալ խնդիրը լուծել, այսինքն՝ լուծել դատական համամարգի անաչառության խնդիրն, ապա անցնել հաշտարարներին: «Ինչ վերաբերում է մենթալիտետին, ապա դուք այստեղ խոսում եք սխոտկայի մասին, երբ երկու կողմ դիմում է  երրորդ կողմին մեր ավանդույթի համաձայն, որ կարգավորի: Այդ ավանդույթը մեր երկրում գործում է, բայց եկեք խնդիրները տարբերակենք միմյանցից»,-շեշտեց պատգամավորը: Արսեն Մկրչտյանը կարևորեց դատական համակարգի անկախությունը, միաժամանակ նկատեց, որ հաշտարարությունը դատական համակարգի անաչառության հետ անմիջականորեն կապ չունի: 

Ըստ նրա՝ ավելի լավ է, երբ վիճողները նախքան դատարան գնալն են հաշտվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ