13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բազմահազարանոց երթ Լոս-Անջելեսում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ապրիլի 24-ին տեղի է ունեցել երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին մասնակցել է մոտ 130 հազար մարդ, այդ թվում` հայտնի մարդիկ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում` երգիչ Հարութ Փամբուկչյանը, Արմենչիկը եւ այլոք: Ամերիկահայերը, հայկական դրոշները ձեռքներին, երթ են իրականացրել` պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Տեսանյութը դիտեք հետեւյալ հղմամբ` https://www.facebook.com/raffi.asatoorian/videos/vb.745775638/10153818650425639/?type=2&theater

Պատերազմի ժամանակ ուրիշ օպերա էր. Կոռնիձորի Արո

«Սրանք էն տղերքն են, որոնք կրունկ ցույց չեն տվել թշնամուն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը(Կոռնիձորի Արո): Հիշեցնենք, Արա Խուդավերդյանը, ով Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր է, կանչվել է Հատուկ Քննչական կոմիտե՝ հարցաքննության: «Հարցնում էին ապրիլի 24-ին նախատեսված ծրագրի մասին, ինչպես նաև թեման շարունակ շեղում էին Ժիրայր Սեֆիլյանի վրա: Ես ասել եմ, որ գնալու […]

«Նա կորցրեց իր բոլոր հարազատներին…» /վիդեո/

«Ցեղասպանության թեման ինձ համար շատ ցավալի է: Ես այն ընտանիքից եմ, որը ներգաղթել է Հայաստան 1924 թվականին: Իմ մայրը ծնվել է Կոստանդինապոլսում: Իմ պապիկը՝ բժիշկ Փափազյանը, որը բավականին հարգված մարդ էր Հայաստանում ավարտելով Ստամբուլում ֆրանսիական բժշկական համալսարանը մասնակցել է առաջին աշխարհամարտին ու որպես բժիշկ  հասել բավականին բարձր դիրքի: Նա կորցրել է իր բոլոր հարազատներին ու […]

Թմրամիջոց են հյուրասիրել, բայց չի օգտագործել

Ապրիլի 23-ին, ժամը 13.45-ին, Ջրամբար գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Ալբերտ Ս.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Ապարանի բաժին և ներկայացրել 23,2 գ կշռով կանեփանման զանգված՝ հայտնելով, որ այն երկու տարի առաջ իրեն է տվել համագյուղացի Կարլենը` օգտագործելու համար: Ձեռնարկվում են միջոցառումներ Կարլենի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն: 

Գիշերային ակումբում անհայտ անձը ապակյա տարայով հարվածել է մյուսի դեմքին

Оրեր առաջ, ժամը 04.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Վարդգես Հ.-ն և հայտնել, որ ժամը 04.00-ին Տերյան փողոցում գտնվող գիշերային ակումբում անհայտ անձը ապակյա տարայով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդգես […]

Շնորհակալ եմ

Պատմական ու աննախադեպ իրադարձություններ եղան մեր երկրում այս օրերին. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հիշատակի և պահանջատիրության զանգվածային միջոցառումներ իրականացվեցին մայրաքաղաքում ու մարզերում, հարյուրամյակների ընդմիջումից հետո սրբադասման կարգ կատարվեց Մայր աթոռում՝ արդարոց երկնային զորքը զորացնելով մեր միլիոնավոր նահատակների հոգիներով, Ծիծեռնակաբերդի բարձունքում մեր երկրի նախագահը ողջ հայ ժողովրդի անունից ընդունեց հարյուրավոր երկրների բարձրաստիճան պետական այրերի ցավակցությունն ու […]

Հատուկ սարք ստեղծեց,որ անապատներում ցրվածների ոսկորները հավաքեր

Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի հոգեւոր առաջնորդ Գուրգեն Յանիկյանի մասին երկար կարելի է խոսել: Ներկայացնենք մի ուշագրավ մանրամասնություն, որը սարսուռ է առաջացնում: Յանիկյանը հայտնագործել է մի զարմանահրաշ սարք, որով հնարավոր էր որոշակի խորության ու լայնության վրա պեղել երկրի ընդերքը: Իր նվիրական նպատակին սևեռված նա ցանկանում Էր սարքն օգտագործել Դեր Զորի անապատներում ցրված ազգակիցների ոսկորները հավաքելու և […]

Սուրիկ Խաչատրյանի գործից հետո հեռանալու է. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Փաստաբանների միության նախկին նախագահ, անվանի փաստաբան Ռուբեն Սահակյանը որոշել է հեռանալ գործերից: «Երկու գործ ունեմ ձեռքիս տակ՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված և մի բժշկուհու: Սրանք ավարտելուց հետո ապրելու եմ թոշակառուի կյանքով: Գոնե առ ժամանակ: Այսպես եմ որոշել: Ծաղիկներ եմ աճեցնելու և ճաշ եփեմ»,- ասաց նա ի պատասխան մեր հարցին, թե ինչով […]

Հրապարակում այրեցին թուրքական դրոշը. մեկնարկեց ջահերով երթը/վիդեո/

Արդեն 16-րդ տարին է, որ Երևանում տեղի է ունենում ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՅԴ երիտասարդական թևի կողմից կազմակերպված երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից, որը կեզրափակվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ավանդական երթից առաջ էլ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ուղերձով դիմեց երիտասարդներին. «Ամբողջ 100 տարի մեր նախնիները պայքարել են մեր նպատակների համար: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք […]

Տատս պինդ գրկել էր բոլորիս՝ փորձելով իր մարմի վերջին ջերմությունը տալ անբախտ թոռներին

Տիգրանուհի Ֆարհադյանի պատմությունը 1906 թ., Իգդիր Գոհար Սարիբեկյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Վերջինս մանրամասն ներկայացրել է գաղթի ճանապարհը, թե ինչպես են թաքնվել ձիու փորի տակ՝ պաշտպանվելով ցրտից ու թուրքերից, ինչպես են կորցրել տատին, եղբորն ու մորը և միայն հրաշքով փրկվել՝ հայտնվելովորբանոցում: «-Տա՛տ, դե պատմի՛ր:  -Ի՞նչ պատմեմ, ձագուկ… հասանք Իգդիր: Էլ ուժ չէր մնացել:Մայրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված