28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ում զոհն է բանակում հանկարծամահ եղած Նորայրը

Փաստինֆոն գրում է. Պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանը կենդանության օրոք ունեցել է սրտի էնդոկարդիտ, որը հայտնաբերելու դեպքում նա ընդհանրապես չպետք է զորակոչվեր եւ ծառայեր բանակում և ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով պետք է ազատվեր զինվորական ծառայությունից:

Դատական նիստում իր ցուցմունքի ժամանակ հայտարարեց բժիշկ-ամբաստանյալ Կարեն Ջուլհակյանը:

Ըստ նրա՝ եթե նորակոչիկի մոտ հայտնաբերվեր այդ հիվանդությունը, նա ճանաչվելու էր ոչ պիտանի զինվորական ծառայությանը։ Ավելին՝ Նորայր Սահակյանին ընդհանրապես չպետք է պատվաստում կատարվեր, դրանից հետո նա դատապարտված էր մահվան՝ անկախ նրանից, թե ինչ բուժօգնություն կցուցաբերվեր: 

Նշենք, որ Կարեն Ջուլհակյանը հավաքակայանի հերթապահ բժիշկն է, և նրան են տեղեկացրել, որ նորակոչիկներից մեկի՝ Նորայր Սահակյանի ինքնազգացողությունը վատ է։ Նա զննել է նորակոչիկին, վերջինս գանգատվել է, որ մի փոքր իրեն լավ չի զգում և կարծես թե ջերմությունը բարձր է:

Զննումից հետո նորակոչիկին տվել է «պարացետամոլ» դեղահաբ և ընդամենը 10-ը րոպե անց նորակոչիկի ջերմությունը 38,3-ից իջել է 37,3: «Նորակոչիկի վիճակը տեսանելիորեն լավացել է»,- նշեց Ջուլհակյանը՝ հավելելով, որ կարիք չի եղել նրան հոսպիտալացնելու: 

Թե երբ է նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը ճանապարհ ընկել դեպի զորամաս, այդ մասին Ջուլհակյանն ընդհանրապես տեղյակ չէր:  

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ