13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բժշկի դեմքին կրակողը ձերբակալվել է

2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է […]

Մետրոյի դռները ճզմել են տղամարդուն եւ քարշ տվել

Մոսկվայի մետրոյում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: 53-ամյա մի տղամարդ չի հասցրել ժամանակին գնացք մտնել, մնացել է դռների արանքում, եւ չնայած այդ հանգամանքին` մեքենավարը շարժվել է տեղից: Արդյունքում մեկ կանգառ տղամարդը քարշ է եկել` ճզմված դռների արանքում: Այժմ նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա մոտ գլխուղեղի ծանր վնասվածքներ են արձանագրվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ցանցեր դնել «ինքնասպանության մոստերի» տակ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը խնդրեց իր գրավոր հարցին պատասխանել, որը վերաբերում էր ինքնասպանությունների թվին: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց արդեն իսկ տրված գրավոր պատասխանը՝ ուշադրություն հրավիրելով նախ այն հանգամանքի վրա, որ ինքնասպանությունների դեպքերը 2012-2014 թվականների ընթացքում նվազել են: Սակայն նա տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում աճ է արձանագրվել՝ 54 դեպք, […]

Մարինե եւ Հրանուշ Աբրահամյանները մահացել են վրաերթի արդյունքում

Ապրիլի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Մարինե և 1985 թ. ծնված Հրանուշ Աբրահամյաններին, հայտնում է Police.am-ը: Պատահարի հետևանքով Հրանուշ Աբրահամյանը տեղում է մահացել, իսկ Մարինե Աբրահամյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Նույն օրը, ժամը 23.40-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:

Մենք ձեր փողոցներում ենք. ահաբեկիչները սպառնում են Իտալիային

Իտալիայի հատուկ ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության ռեժիմի, քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիքներ է տարածել, գրում է Вести-ն: Ահաբեկիչները  սոցկայքում տեղադրել են լուսանկարներ և գրառել. «Մենք ձեր փողոցներում ենք։ Սպասեք X ժամին»: Լուսանկարներն արված են Հռոմի կենտրոնում` Կոլիզեումի և Էքսպոկենտրոնի ֆոնին, անգամ` ոստիկանների կողքին։

Մինչև վերջ. Գեւորգը չի դադարեցնում հացադուլը

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ՝ անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանը դեռևս մտադիր չէ դադարեցնել հացադուլը: Սաֆարյանի  պաշտպան Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ կալանավայրում նրա համար նոր խուց են պատրաստել, ուր և Սաֆարյանը կտեղափոխվի հացադուլի դադարեցումից հետո: Անդրադառնալով ՀԽ կալանավորների  ճակատագրին՝ Հայկ Գրիգորյանն ընդգծեց, որ քննչական մարմնի գործողություններից, շարունակական հարցաքննություններից դատելով, որևէ հույս չկա, որ գործընթացը մոտակա ժամկետներում կավարտվի: […]

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակը

Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) այսօր՝ ապրիլի 28-ին, հաստատել է իր նոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակը: ՀԿՀ-ն այս կրթաթոշակը հայտարարել է պրոֆեսոր Հովհաննիսյանի կողմից ամբողջ կյանքի ընթացքում Հայոց Ցեղասպանության ուսումնասիրության գործում անձնական մեծ ներդրումը ճանաչելու նպատակով:  Այն նախատեսված է հայազգի տաղանդաշատ երիտասարդ գիտնականների համար, ովքեր նպատակ ունեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնասիրել ցեղասպանությանը վերաբերող միջառարկայական […]

Հայաստանը` «անազատ» մամուլ ունեցող երկիր

Freedom House կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ 2014թ. զեկույցը, որում այս տարի ներառված են եղել 199 պետություններ: Դրանցից 63-ը գնահատվել է «ազատ», 71-ը՝ «մասամբ ազատ», 65-ը` «անազատ»։ Հայաստանն այս տարվա տվյալներով 135-րդ տեղում է և համարվում է «անազատ» մամուլ ունեցող երկիր: Ադրբեջանը, որը գտնվում է 188-րդ տեղում, Ռուսաստանը 180-րդն է,  Թուրքիան` 142-ը: Երեք պետություններն էլ […]

Դեռ սպասում են

«Բանակցություն չկա, բանակցություն որպես այդպիսին գոյություն չունի, կա հանձնաժողով, որն աշխատում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում տեսակետներին, որ հնարավոր է խորհրդարանական համակարգին անցում չկատարվի, այլ պահպանվի կիսանախագահական համակարգը: «Այս պահին հանձնաժողովն աշխատում է բարեփոխումների կոնկրետ փաստաթղթի վրա, […]

Ոստիկանը հատուկ նպատակով նկարահանել է մարմնավաճառներին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի կողմից շորթման եղանակով քաղաքացիներ Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Հիշեցնենք, որ ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով մեղադրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված