Ինչ արած՝ կյանքը սա է. Արդարադատության նախարար

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ցավում է, որ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն ցանկանում ընդգրկվել հակակոռուպցիոն հանձնաժողովում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նշեց, որ հասարակական սեկտրում կան շատ բանիմաց ու պրոֆեսիոանալ մարդիկ, ուվքեր, լավ կլիներ, որ ընդգրկվեին այս հանձնաժողովում: «Ինչ արած՝ կյանքը սա է, բոյկոտն էլ է պայքարի ձև»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին, ապա նախարարն ասաց, որ կան մասնակցողներ, ու կան մերժողներ:
Ինչ վերաբերում է պրոբացիոն ծառայությանը, որը ներդրվելու է Հայաստանում, ապա լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք այդ ծառայությունը կարող է գործել ոչ անկախ դատական համակարգի դեպքում: «Եթե դատական իշխանությունն անկախ չլինի, որևէ ծառայություն չի կարող գործել, ոչ միայն տնտեսությունը, այլև հետաքննության ու նախաքննության մարմինները ստիպված չեն լինի ավելի արդյունավետ գործել, դատական համակարգի ու դատավորների անկախությունից շատ բան է կախված»,-նկատեց նա:
Անդրադառնալով հացադուլ անող Գևորգ Սաֆարյանին, ապա նախարարն ասաց. «Հարցն իմ ուշադրության կենտրոնում է: Ես ոչ միայն քրեակատարողական վարչությունից եմ սրա վերաբերյալ տեղեկություններ ստանում, այլ նաև իմ հանձնարարությամբ Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության աշխատակիցներն են այնտեղ եղել, և այն, որ երեկ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցան, և Գևորգ Սաֆարյանը դուրս եկավ հացադուլից, նաև այս աշխատանքների արդյունքն էր: Ես կարծում եմ, որ մենք նման իրավիճակ այևս չենք ունենալու»: