13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայտնաբերվել են 9000 եվրո կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդները

Ապրիլի 29-ին բանկերից մեկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահից ոստիկանության Արարատիբաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փոխանակել է 9.000 եվրո գումար՝ 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և Արարատի բաժնի […]

Անընդունելի է

Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության կողմից:  Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ պրոբացիայի ծառայության ստեղծումն ունի մի շարք կարևորագույն նշանակություններ: Նա նշեց, որ այն դրական էֆեկտ կարող է բերել հանցագործի վրա սոցիալական տեսանկյունից, նրա վերասոցիալականցման պրոցեսները կարող են ավելի շուտ կյանքի կոչվել: Նշենք, Նախագահի կարգադրությամբ հաստատված 2012-2016 […]

Ի՞նչ են արել բանտախցում Գեւորգի հետ

ՀԽ անդամ, անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանը այս գիշեր դադարեցրել է հացադուլը: Այդ մասին մեզ տեղեկացրեց Սաֆարյանի պաշտպան Հայկ Գրիգորյանը: Գրիգորյանի փոխանցմամբ՝ Սաֆարյանը կտեղափոխվի մեկ այլ բանտախուց: «Որոշ լրատվականներ հացադուլի փաստին փորձեցին այլ ենթատեքս տալ: Նախորդ կամերայում պայմանները շատ ավելի վատ էին, քան այս մեկում դա ակնհայտ  է, հացադուլը կարող էր նաև դրա հետ էլ […]

Ընտրական ծախսեր

Այսօր տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Արագածոտնի, Արարարատի, Արմավիրի Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի ,Սյունիքի մարզերի մի շարք համայնքների ավագանու անդամների՝ 2015 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշման նախագիծը: Այսպիսով նախատեսվում է 2015 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2015 […]

«Փաստորեն ի՞նչ, վախենո՞ւմ ենք»

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը գործադիրին ներկայացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոոսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Պատգամավորն առաջարկում է ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի կարգում փոփոխություն կատարել՝ հնարավորություն տալ նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր հարցերը, այնուհետև գրավոր, քանի որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են […]

Քրեական գործ է հարուցվել

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ հարկային մարմնի գործողությունների վերաբերյալ վերջին բնորոշումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ: Մասնավորապես, ի թիվս այլ ձևակերպումների, Ա.Աղաբաբյանը «Հրազդան» տոնավաճառի նկատմամբ հարկային մարմնի քայլերը որակել է որպես «բանսարկություն»: Այդ առնչությամբ հայտնում ենք հետևյալը. 2013թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել […]

Եթե իրոք բռնաբարության փորձ է եղել. Փաստինֆո

Սպանության պատճառի մասին գիտի «մեկ մեռնողը, մեկ էլ՝ Կարինեն»: Այսօր դատարանում հայտարարեց սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության գործով վկան։ Վերջինս հավելեց, որ ինքը երբևէ չի իմացել, որ տուժող տղամարդն անհանգստացրել է Կարինեին, եթե իմանար, իր մոտ խոսակցություն լիներ, ապա կասեր, որ «ամուսնացած ա, ինչ գործ ունես»:   Վկա Գագիկ Հովհաննիսյանը, ինչպես ամբաստանյալն ու […]

Ուշադիր /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 27-ին պատասխանել է ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հարցերին : Հարցազրույցից վարկյաններ անց բազմաթիվ դիտարկումներ շրջանառվեցին: Մասնավորապես պահանջատիրության հարցի շուրջ նախագահի պատասխանը տարբեր ենթատեքստով է ընկալվել: Henaran.am-ը թեմայի շուրջ զրուցել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի հետ: «Պոզները շատ ուղիղ հարցրեց՝ ինչո՞վ եք հիշում ու պահանջում, պահանջում ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Նախագահը ասեց, […]

Վրաստանը Բաքվից պահանջում է Սահակաշվիլիին

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախօրեին դիմել է Ադրբեջանին եւ  պահանջել ձերբակալել և արտահանձնել Վրաստանի նախկին ղեկավար Միխայիլ Սագակաշվիլիին, գրում է newsgeorgia.ru-ն։ Սահակաշվիլին գտնվում է Բաքվում, որտեղ մեկնել է մասնակցելու Բաց հասարակությունների 3-րդ համաշխարհային ֆորումին։ Նշվում է, որ վրացական կողմը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել Ադրբեջանից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված