18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կոստանյանը պահանջել է

Ձեռքերին շղթաներ անցկացրած, 18 քաղբանտարկյալների վերնաշապիկները հագած Հիմնադիր խորհրդրանի անդամները երեկ երեկոյան Ազատության հրապարակում իրականացրեցին հերթական իրազեկման ակցիան։

«Շղթաները խորհրդանշական իմաստ ունեն, մենք պայքարում ենք անօրինական կերպով քաղբանտարկյալներ ունենալու դեմ»,- ասաց ՀԽ-ի անդամ Սյուզաննա Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի անդմաներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը ձերբակալվեցին ապրիլի 7-ին, նրանք մեղադրվում են ապրիլի 24—ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ։

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Քննչական կոմիտեից պահանջել է Սեֆիլյանի և ընկերների քրեական գործի նյութերը՝ ուսումնասիրելու նպատակով։ Կոստանյանի այս հետաքրքրությունը, շատերի կարծիքով, կարող է նաև գործի վերանայման նախապատրաստություն լինել։ Սիմոնյանը այս կապակցությամբ կարծիք հայտնեց, որ այս քայլը միտված է նրան, որպեսզի լռեցնեն հանրային ձայնը․

«Ավետիսյանների դեպքում չկարողացավ անել, այս դեպքում կտեսնենք։ Ես չեմ հավատում դրան, սա պարզապես անում են, որ հանգստացնեն ժողովրդին։ Կարծում եմ դրսից և ներսից կան ճնշումներ իշխանությունների նկատմամբ այս անօրինական գործարքը կատարելու առթիվ»։

Նրանք մարդկանց նաև իրազեկեցին, որ մայիսի 3-ին ժամը 16.00-ին Հյուսիսային պողոտայում միայն կանանցով են ակցիա կազմակերպելու՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ