16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Վարդանը հացադուլ է սկսել

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Խաչիկ Ավետիսյանը դադարեցրեց իր տաս օր տևած հացադուլը: Հացադուլը դադարեցնելու պատճառը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի անազատության մեջ գտնվող ընկերոջը՝ Վարդան Վարդանյանն է, ով արդեն մի քանի օր է՝ բանտախցում հացադուլ է սկսել:

«Պետք չէ, թող դուրս գա, մենք այստեղ ենք, մենք կպայքարենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ 18 քաղբանտարկյալները ազատություն ստանան»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:

Ազատամարտիկը հասկացել է` հացադուլը այն ճանապարհը  չէ, որ պետք է կիրառվի իշխանությունների դեմ. «Հացադուլը բարոյական պայքար է, իսկ բարոյական պայքարով անբարոյական իշխանության դեմ չես կարող պայքարել: Բայց ամեն դեպքում, որոշեցի մի անգամ եւս հնարավորություն տամ իրանց»: Ինչպես է այսուհետև շարունակելու իր պայքարը, ազատամարտիկն ասաց` դեռ չի որոշել, բայց հանդես է գալիս միասնականության, համախմբման կոչով:

«Միայն միասին պայքարելու արդյունքում կհասնենք հաջողության, այլ ելք այս պայքարում չկա: Բոլոր քաղաքացիական ակտիվիստները, հասարակական կազմակերպությունները եթե միավորվեն, անպայման մենք կհասնենք արդյունքի»,-հավելեց Խաչիկ Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ