13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Էլի թմրամիջոց

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Ոստան գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հարություն Կ.-ին, 1972 թ. ծնված Գարիկ Ա.-ին և 1959 թ. ծնված Աշոտ Ս.-ին: Պարզվել է, որ Ոստան գյուղի դաշտերում Աշոտ Ս.-ն պատրաստել է թմրամիջոց, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել է 0.5 լ կապրոնե տարա՝ 50 գ մածուցիկ […]

Հայտնաբերվել է եկեղեցու մոտից

Մայիսի 1-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Սուրբ Սարգիս եկեղեցու աստիճանների վրա զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը եկեղեցու դիմաց, գետնանցում տանող աստիճանների ձախ հատվածում, հայտնաբերել է պարկի, որի մեջ՝ կարճեցված փողով ողորկափող հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակ և տարբեր տ/չ 157 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում […]

Հրաժարվում են

«Նուբարաշեն»  ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Վահան Հակոբյանը (Գաստիկ) հրաժարվում են ցուցմունք տալ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կալանավորվածների փաստաբան Լուսինե Սահակյանը. «Նրանք իրավունք ունեն հրաժարվել և օգտվում են այդ իրավունքից, բացի այդ առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»,-ասաց Սահակյանը: «Դատարանի որոշման մեջ նշված է, որ իմ պաշտպանյալները […]

Սպանությունը բացահայտվեց

Ապրիլի 29-ին, ժամը 11.30-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ  գյուղի մի բնակչից ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մրգաշատից Հայկավան տանող ճանապարհի հարակից դաշտում հայտնաբերել է համագյուղացու՝ 1960 ծնված Էդիկ Մելիքյանի դիակը:  Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Է. Մելիքյանի դիակը` պարանոցի շրջանում վնասվածքների հետքերով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով […]

Նոր նշանակում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Կոտայքի բաժնի պետ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշենք, որ օրեր առաջ պետի պաշտոնից ազատվել էր Արթուր Մկրտչյանը: Վերջինս դեռեւս կադրային ռեզերվում է: 

Նորություն կա

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ խարդախության և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար դատապարտված «Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների» գործով նոր մեղադրյալ է ներգրավվել: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Մարտիրոսյանը, աշխատելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայության Երեւան քաղաքի «Ավան եւ Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի պաշտոնում, 2009-2010թթ. ընթացքում օգտագործել է իր պաշտոնական […]

Վարդանը հացադուլ է սկսել

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Խաչիկ Ավետիսյանը դադարեցրեց իր տաս օր տևած հացադուլը: Հացադուլը դադարեցնելու պատճառը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի անազատության մեջ գտնվող ընկերոջը՝ Վարդան Վարդանյանն է, ով արդեն մի քանի օր է՝ բանտախցում հացադուլ է սկսել: «Պետք չէ, թող դուրս գա, մենք այստեղ ենք, մենք կպայքարենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ 18 քաղբանտարկյալները ազատություն […]

Կոստանյանը պահանջել է

Ձեռքերին շղթաներ անցկացրած, 18 քաղբանտարկյալների վերնաշապիկները հագած Հիմնադիր խորհրդրանի անդամները երեկ երեկոյան Ազատության հրապարակում իրականացրեցին հերթական իրազեկման ակցիան։ «Շղթաները խորհրդանշական իմաստ ունեն, մենք պայքարում ենք անօրինական կերպով քաղբանտարկյալներ ունենալու դեմ»,- ասաց ՀԽ-ի անդամ Սյուզաննա Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի անդմաներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը ձերբակալվեցին ապրիլի 7-ին, նրանք մեղադրվում […]

Բուժքույրը ծեծել է երեխային, որպեսզի նրան ներարկում անի /ֆոտո, վիդեո/

Պրիմորյեի հիվանդանոցներից մեկում սկանդալ է հասունացել: Ոստիկանությունը պարզել է, որ բուժքույրը երեխային դաժան ծեծի է ենթարկել, որպեսզի կարողանա ներարկում անել, քանի որ վերջինը վախենում էր ներարկումից: Միջադեպը նկարահանել է 7-ամյա երեխայի քույրը եւ ավելի ուշ ոստիկանություն տարել, հայտնում է LifeNews-ը: 52-ամյա բուժքրոջը բարկացրել են երեխայի ճիչերը եւ լացը, եւ նա որոշել է ծեծել նրան, որպեսզի […]

Անվճար իրավաբանական խորհրդատվություն փաստաբանների պալատում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ Աշխատանքի օրվա կապակցությամբ փաստաբանները և փաստաբանական դպրոցի պրակտիկայում գտնվող ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն են մատուցել շուրջ 28 քաղաքացիների: Փաստաբանական դպրոցի ունկնդիրները հանրային պաշտպանների հետ միասին պատասխանել են քաղաքացիների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են ժառանգությանը, սեփականության իրավունքին և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը: Խորհրդատվական աշխատանքներն անձամբ համակարգել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի