18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հայտնել է, որ թմրամոլ է, իսկ թմրամիջոցը պատրաստել է ներարկվելու համար

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օրերս 1972 թ. ծնված, նախկինում դատված Էդգար Կ.-ին պատկանող տնակից հայտնաբերել եւ առգրավել են 1 լ տարողությամբ պլաստմասսե տարա` սպիտակավուն նստվածքով, 300 մլ դեղնավուն լուծույթով, 20 մլ տարողության ներարկիչ` կոշտ սպիտակավուն նստվածքով, յոդի 2 դատարկ սրվակ, «պիրալգին» տեսակի դեղամիջոցի 2 դատարկ տուփ, 1 լ տարողությամբ պլաստմասե տարա` 100 գ դեղնավուն լուծույթով, 5 մլ տարողությամբ չօգտագործված 5 ներարկիչ, «դիմիդրոլ» եւ 2 մլ տարողությամբ մեկ սրվակ «պիպոլֆեն» տեսակի դեղամիջոցներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդգար Կ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, «պիրալգին» տեսակի դեղամիջոցից պատրաստված թմրամիջոցը պատրաստել է ներարկվելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ