04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Փոքրիկը զգացել է՝ ինչպես է թրջվում իր մարմինը մորթված մոր արյունից

Կարապետ Կալեմքերյանի պատմությունը

Կապադովկիա

Նոյեմ Կալեմքերյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Երբ թուրքերը մոտեցել են տանը, Կարապետի մայրը փոքր որդուն՝ Կարապետին, ոտքերի տակ է առել, փեշերով փակել ու հորդորել, որ ձայն չհանիՀետո փոքրիկը զգացել է՝ ինչպես է թրջվում իր մարմինը մորթված մորարյունից…

«Ես գրում եմ իմ պապիկի կյանքի  դաժան պատմությունը, որի մասին ինքը չէր սիրում շատ խոսել, բայց երբ մի օր հարցրեցի, թե ում անունն եմ կրում, հուզվեց, համբուրեց ճակատս ու ասաց, որ կոտորածի ժամանակ մորթված մոր անունն է՝ Նոյեմ… ու պատմեց սարսափելին, որը երբեք չեմ մոռանա…
Իմ պապը՝ Կարապետ Ղազարոսի Կալեմքերյանը, ծնվել է Կապադովկիայի Յոզղատ քաղաքում… Ունեցել են մեծ գերդաստան, որոնք մնացին այնտեղ իրենց տան բակում՝ թրատված, խոշտանգված… Երբ թուրքերը մոտեցել են տանը, պապիկիս մայրը փոքր որդուն՝ Կարապետին, ոտքերի տակ է առել, փեշերով փակել ու հորդորել, որ ձայն չհանի… Պապս լացով պատմում էր, թե ոնց է պինդ գրկել մոր ոտքերը ու սարսափով լսել հարազատների անմարդկային ձայները…մայրը մինչև վերջին շունչը խնդրել է որդուն ձայն չհանել:

Հետո փոքրիկը զգացել է՝ ինչպես է թրջվում իր մարմինը մորթված մոր արյունից… 

Թե ինչքան է մնացել մոր փեշի տակ, ինքն էլ չի իմացել… Պապիկիս մոր փեշի տակից հանել են քրդերը… Հետո՝ երբ խաղաղվել է, եկել են մի խումբ հայեր, ու մի քանի ոսկով քուրդը վաճառել է պապիկիս… Հայտնվել է Կոստանդնուպոլսի ազգային որբանոցում, հետագայում որբանոցը տեղափոխել են Հունաստան…Մեծ նախիրճից հետո մեր տոհմածառից մի շյուղ էր մնացել, այդ շյուղը պապս էր…Նա ուզում էր, որ այդ շյուղը արմատներ տա հայրենի հողում: Եվ դա էր պատճառը, որ 1947-ին շատ հայերի հետ իր հույն կնոջ և հինգ զավակի հետ վերադարձավ Հայաստան…»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ