05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հինգ տարին ինձ չի ուղղելու.Վարդան Պետրոսյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ասօր շարունակվեց   Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի դատական նիստը։

 Իր խոսքում Վարդան Պետրոսյանը  առաջին հերթին անդրադարձավ տուժող կողմի ներկայացուցիչ Բալոյանի այն հայտարարությանը, որ Էրեբունի բժշկական կենտրոնից դեռևս չապաքինված ամբաստանյալը կորել է քննիչի տեսադաշտից և փորձ է արել երկրից հեռանալու։

 «Այս մասին խոսել եմ ավելի հակիրճ, վիրահատությունս  երկրորդ օրը դուրս եմ եկել կոմայից, իմ ներկայությամբ գլխավոր բժիշկի գլխավորությամբ որոշում կայացրեցին տեղափոխել հիվանդասենյակ, որտեղ կարող եմ բուժումը շարունակել։ Հաշվի առնելով այն, որ բոլորը ցանակնում էին ինձ տեսնել , նույնիսկ անծանոթ մարդիկ փորձում էին ներս մտնել։ Տեսնելով լարված իրավիճակը ասեցին, որ ավելի լավ է մնամ վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մարդիկ մուտք գործելու իրավունք չունեն։ Մեկ շաբաթ մնացի այնտեղ և դուրս գրվեցի։ Դուրս եմ գրվել կիրակի օրը և ինձ ասել են, որ կարող եմ բուժումը շարունակել պալատում, կամ տանը։ Ես մտածեցի, որ ավելի լավ է դուրս գրվեմ և տանը հարազատ պայամաններում բուժվեն, բացի այդ մտածել եմ, որ տանից ավելի հեշտ կլնի կապվել տուժողների հարզատների հետ։ Ոչ տեսադաշտից եմ կորել, ոչ էլ փախել եմ և քննիչի տեսադաշտում էլ եղել եմ»,-նշեց Վարդանը։

 Խոսելով տուժող կոմղի բուժման ծախսերը հոգալուց հրաժարվելու մասին, Վարդան Պետրոսյանն տեղեկացրեց , որ հրաժարվել է վճարել, ոչ թե Տաթևիկի բուժման համար, այլև կատեգորիկ հրաժարվել է վճարել տուժող կողմի պաշտպանի համար։

 «Առաջին իսկ օրվանից ասել եմ, որ պատրաստ եմ բուժման համար գումար վճարել։ Վերջին պահին էլ ես առաջարկում եմ հաշտություն, եթե չեք ուզում ՝ Աստված ձեզ հետ»,-ասաց Վարդան Պետրոսյանը:

 Անդրադառնալով այն հանգամանքին, որ  տուժող կողմը դատարան է դիմել  պատժաչափը վերանայելու պահանջով Պետրոսյանն ասաց․«Հինգ տարին ինձ չի ուղղելու ուրեմն այդ վեց տարին պետք է ուղղի, ինչ եք մտածում այդ մասին, կալանավորների մոտ մարդիկ հացագործներ են դառնում, ձեր պահանջը, որ վեց տարի դատապարտեն, որ ես ուղղվեմ, ապա ասեմ , այդ մասին կարդացել եմ նաև կալնավորների մոտ ովքեր հռհռում էին, ու այդ ամենը թատրոն է»,-Վարդան Պետրոսյան:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ