04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարդան Պետրոսյանի գործով վճիռը կհրապարակի այսօր

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր  մերժեց Տաթեւիկ Հակոբյանին հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած միջնորդությունը։

Այլ միջնորդություններ կողմերը չներկայացրին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանն իր որոշումը կհրապարակվի այսօր՝ մինչեւ աշխատանքային օրվա վերջ։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ