14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պահանջ-նամակներ՝ օտարերկրյա դեսպանատներին /ֆոտո/

«100 ամյակն առանց ռեժիմի» շարժումը այսօր պահանջի նամակներ հանձնեց ՀՀ-ում օտարերկրյա դեսպանություններին, պահանջելով՝  «ուշադրության կենտրոնում պահել  քաղբանտարկյալներ  Շանթ Հարությունյանի և ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի հարցը»: Նամակներ հանձնեցին ԱՄՆ, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանմիայի դեսպանություններին:

Կառավարությունը համաձայնեց ՀՅԴ-ի ու Թևան Պողոսյանի հետ

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի ու Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011թ մայիսին ընդունված նոր ընտրական օրենսգիրքը պարունակում […]

8 միլիոն դոլարի համար. պատգամավորի քրեական խրոնիկան. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ն անդրադարձել է վերջին օրերի քրեական սկանդալին՝ Գոհար Ենոքյան-Յուվեցի Կարո նախկին եւ ներկա պատգամավորների միջեւ սկանդալային պատմությանը՝ վերլուծելով այս դեպքում տուժող համարվող պատգամավոր Կարո Կարապետյանի կենսագրականը՝ համարելով նրան «մեր ժամանակների հերոս»: Թերթը նկատում է, որ Յուվեցի Կարոն իր մերձավոր շրջապատի հետ չափազանց հաճախ է հայտնվում քրեական պատմությունների կիզակետում: Յուվեցի Կարոյի կենսագրության մեջ նման խառը դրվագները […]

Նամակ են ստացել վարչապետից

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ԱԺ նիստի ժամանակ հայտնեց, որ երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խորհդակցություն է կայացել խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նշենք, որ պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ շատ հարցեր կան ԱԺ արտահերթ նիստում, որոնց դեռևս չեն հասցրել ծանոթանալ ու մանրամասն քննարկել: Նաղդալյանը նշեց, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանից նամակ են ստացել, որով առաջարկվում է […]

«Մի պաշտոնյա էլ մենք ենք … »

«Ում տղան է, ում տղան չի, լծակ ունի, չունի, դա ինչ կարևոր է: Ընդհակառակը եթե պաշտոնյայի տղա է, պիտի ավելի մեծ պատասխանատվություն ունենա»,-այսօր Ազգային ժողովի նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ նախքան այդ, դիմելով Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ հունվարի 29-ի գիշերը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար […]

Ձերբակալվել է քննչական բաժնի պետը

2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, […]

Գիշերային ակումբից` ոստիկանություն

Մայիսի 5-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ա. Մանուկյան փողոցում գտվող մի ակումբից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Անահիտ Թ.-ին, ով մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով, տեղեկացնում են ոստիկանությունից:

Յուվեցի Կարոն հիվանդանոցում է

«Ես չեմ զրուցել Կարո Կարապետյանի հետ, բայց նա մեր խմբակցության անդամ, է և ես որևէ խնդիր չեմ տեսնում, պատրաստ եմ նաև զրուցել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը ձերբակալվել է սպանություն նախապատրաստելու կասկածանքով, ընդ որում ըստ մամուլի՝ նա կասկածվում է ԲՀԿ-ական պատգամավոր […]

Զոհրաբյանը պատրաստ է իր անձով երաշխավորել

«Ես նորից ճշտեցի, դատախազությունից պատասխանել են, որ այո, Ձեր դիմումը կցված բժկական տեղեկանքների ամբողջական փաթեթով՝ Գոհար Ենոքյանի վատառողջ վիճակը հաստատող, մուտք է արված և մենք ձեզ կպատասխանենք»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին` արդյոք դատախազությունից պատասխանել են պատգամավորների դիմումին, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը նախօրեին սպանություն պատվիրելու կասկածով ձերբակալվել է: […]

Վճռվեց

ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական քննությունը: Վերաքննիչ բողոքներով պահանջվում էր խստացնել դերասանի պատիժը զրկումը: Քիչ առաջ դատարանը վճռեց մերժել տուժող կողմի հայցը ու առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել ամփոփոխ: Հիշեցնենք, Դերասան Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի