14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հյուրընկալվելու ընթացքում գողացել է 1.200 դոլար և 20.000 դրամ

Մայիսի 5-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Վախթանգ Կ.-ն և հայտնել, որ տնից գողություն է կատարվել:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 5-ին, ժամը 11.30-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Վախթանգ Կ.-ի ծանոթ` Դիմիտրով գյուղի բնակիչ Սաքոն, նրա տանը հյուրընկալվելու ընթացքում […]

«Ինձ համար կարևոր չէ՝ ով, ինչ է, ում տղան է … »

«Իշխանությունները Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելով՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում իրենց ճակատներին դրոշմեցին «Մենք բոլորս Լիսկա ենք» դաջվածքը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի կրկին ծեծկռտուքի կենտրոնում հայտնված Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի հետ կապված միջադեպին: «Ես ցավում եմ, որ մեջբերում եք ձեր նշած քաղաքական գործչին, ցանկություն չունեմ նման տիպի […]

Բողոքի ակցիա դպրոցում համասեռամոլություն քարոզող դասերի դեմ

Կանադայում դպրոցահասակ երեխաների ծնողները դուրս են եկել բողոքի ակցիաների` պահանջելով չեղյալ հայտարարել դպրոցներում նախատեսվող սեռական դաստիարակության դասեր մտցնելու ծրագիրը: Նրանք թույլ չեն տալիս իրենց երեխաներին դպրոց գնալ, մեկ շաբաթվա ընթացքում Տորոնոյում 35 հազար երեխաներ չեն գնացել դասի, հայտնում է vesti.ru-ն: Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Կետլին Վիննը, ով հրապարակավ հայտարարել է, որ ինքը համասեռամոլ է, որոշել […]

Զզվել եմ բոլորիցդ … Սուրիկ Խաչատրյանը պոռթկաց/վիդեո/

Այսօր Էծմիածնի Մայր Աթոռի բակում կայացավ զոհված ազատամարտիկների և վասն հայրենյաց զոհվածների հոգեհանգստյան պատարագը: Նշենք, այսօր Երկրապահ կամավորականների տոնն է: Արարողությանը մասնակցում էր նաև երկրապահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Պատարագից հետո լրագրողները փորձեցին օրվա խորհրդի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից, ով ասաց, որ նահատակների հետ կապված իր աղոթքն արդեն ուղղել է Աստծուն, ու այն արդեն […]

Այդպիսի վտանգներ դեռ չկան

«Մենք խորապես հավատացած ենք, որ Հայաստանի համար ճիշտ մոդելը խորհրդարանական համակարգին անցնելն է, մենք հետևողականորեն աշխատել ենք այդ ուղղությամբ, 95-ի Սահմանադրությունը, որը ոչ թե նախագահական էր, այլ կարելի է ասել սահմանադրական մոնարխիա էր, որովհետև նախագահն ուներ գերլիազորություններ, և ամեն ինչ մեկ անձն էր որոշում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հարցին ի […]

Հայրերը որդիների համար պատասխանատու չեն. Ռուստամյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդուց

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ցավում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապված միջադեպերը շարունակվում են: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Խաչատրյանի որդու հերթական ծեծկռտուքի մեջ ընկելու փաստին և րավապահների գնահատականներին, նա ասաց. «Պետք է պարզապես ամեն ինչ արվի, որ բոլորը հասկանան, որ որևէ մեկը օրենքից դուրս լինել չի կարող: Իրավասու […]

Քննությունները նշանակելու համար կաշառք է պահանջել

Ս.թ մայիսի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների  արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի  Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի  վերահսկման բաժնի ավագ  տեսուչ Արթուր Լևոնի Աճեմյանը: Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող  Կ.Ս.-ի երկու քննությունների  գնահատականները  դրական  նշանակելու գործընթացը  կարգավորելու համար պահանջել և ստացել է 300 […]

Ծեծել են լրագրողին. Հայկական ժամանակ

Երեկ ուշ երեկոյան Երևանի Ազատության հրապարակի մոտակայքից ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանը: «Օպերացիան» իրականացրել են թվով չորս ոստիկաններ, ովքեր ուժ են կիրառել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Առուստամյանն ասել է, որ ձեռքերը ոլորել են, ապա ձեռնաշղթաներ հագցրել, իսկ բերման ենթարկելիս մեքենայի մեջ նրան հարվածել և վիրավորել են: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա […]

Աղջիկները ծեծել են հորը

Ընտանիքի հայրը ծեծի է ենթարկվել կնոջ ու 2 դուստրերի կողմից: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ընտանիքում ծագած վիճաբանությունը հանգուցալուծվել է ծեծով: 56-ամա տղամարդու կինն ու 2 դստրերը ձեռքերով ու ոտքերով հարվածել են հոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

ՄԻՊ-ը մերժեց նաիրիտցիներին. պատրաստվում են նստացույցի/վիդեո/

«Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատողները մի շաբաթից նստացույց կսկսեն կառավարության շենքի մոտ։ Նրանց վրդովեցրել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի պատասխանը՝ իրենց դիմումին: Իրենց իրավունքները պաշտպանելու համար շաբաթներ առաջ գործարանի աշխատողները դիմել էին նաև օմբուդսմենի գրասենյակին և այսօր ստացել էին Կարեն Անդրեասյանի նամակը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարդու իրավունքների պաշտպանին ևս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի