18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արյան գետեր էին հոսում գյուղի փողոցներով

Մայի Հարությունյանի պատմությունը

1891 թ., Էրզրում, Բայազետի գավառի Մուսուն գյուղ

Լիլիկ Մհերյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Մայի Հարությունյանի պատմությունը:  Նա պատմել է, որ 1915-ի ապրիլին զինվորականի հագուստ հագածթուրքերը հարձակվել են Մուսուն գյուղի վրա և սկսել են տեղահանել ու սպանել հայերին. արյան գետեր են հոսել գյուղի փողոցներով:

«Մային հարս է եղել մեծ գերդաստանում:1915-ի ապրիլին զինվորականի հագուստ հագած թուրքերը հարձակվել են Մուսուն գյուղի վրա և սկսել են տեղահանել ու սպանել հայերին: Մային պատմում էր, որ արյան գետեր էին հոսում գյուղի փողոցներով: Նա վերցնում է որդիներից մեկին ու այգիներով փախչում է գյուղից:

Ճանապարհին նրան են միանում այլ փախստական կանայք:Նրանց մեջ է լինում Վարդո անունով մի կին իր փոքր որդու հետ: Չդիմանալով սովին՝ Վարդոն որդուն թողնում է քարակույտերի մեջ ու փախստականների հետ հեռանում: Երբ հասնում են Արազին, մայրը, չդիմանալով վշտին, գիշերով հետ է գնում որդու հետևից:

Առավոտյան Արազն անցնելուց Վարդոն հետ է գալիս որդուն` Դանիելին գրկած: 

Գետը անցնելիս Մային կորցնում է որդուն, ջուրը տանում է փոքրիկին անվերադարձ: Ռուսահայաստանում Մայիին տեղավորում են գաղթականների ապաստարանում, որտեղ էլ ծանոթանում է գաղթական Սաղաթել Հարությունյանի հետ և կազմում է նոր ընտանիք: Մայիի իսկական ազգանունը հայտնի չէ. նա կրում է երկրորդ ամուսնու ազգանունը:Տարիներ անց նա հանդիպում է եղբորը՝ Արամին, որը իր հայրական գերդաստանից միակ փրկվածն էր»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ