04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայրերը որդիների համար պատասխանատու չեն. Ռուստամյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդուց

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ցավում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապված միջադեպերը շարունակվում են: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Խաչատրյանի որդու հերթական ծեծկռտուքի մեջ ընկելու փաստին և րավապահների գնահատականներին, նա ասաց. «Պետք է պարզապես ամեն ինչ արվի, որ բոլորը հասկանան, որ որևէ մեկը օրենքից դուրս լինել չի կարող: Իրավասու մարմինները պետք է գործեն և պարզեն, թե ով է իրավախախտը: Հենց այս խնդիրն է, որ չեն կարողանում մեր երկրում արմատավորվել: Լուրջ հետևություններ պետք է այս ամենից անել»:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ որդիները հայրերի համար պատասխան չեն տալիս, հայրերը՝ որդիների, բայց հասարակական ընկալումն այն է, որ շատ երեխաներ գործում են՝ պաշտոնյա հայրերի լիզորություններից ելնելով: «Հասարակական ընկալումը հստակ կապվում է նրա հետ, որ զավակները ստեղծված իրավիճակում զգում են այնպիսի պայմաններում, որ անպատիժ կարող են գործել, քանի որ ունեն բարձրաստիճան ծնողների հովանավորությունը և սա էլ է պատճառ դառնում, որ զգալի մասով արտագաղթում են, մենակ սոցիալական վիճակը չէ»,-ասաց նա: 

Հարցին, թե եթե ՀՅԴ-ն լիներ իշխանության, կօգտվեր Սուրիկ Խաչատրյանի ծառայությունից, Արմեն Ռուստամյանը նշեց, թե իշխանությունը չի տրվում ծառայել նեղ շրջապատի ու ընտանիքի համար: «Մինչև դա չհասկանանք, իշխանության ֆենոմենն էլ չենք հասկանա: Սա դժբախտաբար ձևավորված համակարգի արդյուքն է, և դրա համար է, որ ասում ենք համակարգը փոխել և անցնել կոլեգիալ համակարգի, որպեսզի իշխանությունը որևէ մեկին չպատկանի, որևէ ուժի չպահպանվի»,-ասաց նա և հավելեց, որ նրանք, ովքեր չեն ընդունում կոլեգիալ համակարգն, արդեն չեն էլ ընդունում Սահմանադրությունը, որ պատկանում է ժողովրդին:

«Որպեսզի ամեն մեկն իր տեղում իրեն իշխանիկ չկարծի: Մենք որ իշխանության եկանք, այդպիսի բաները կվերանան, բոլորը պատասխան կտան իրենց արածի համար: Պետք է համակարգը այնպիսին լինի, որ հասկանան, որ այս համակարգի մեջ հնարավոր չէ օգատագործել լիզորություններ՝ ի շահ իրենց»,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ