04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Այդպիսի վտանգներ դեռ չկան

«Մենք խորապես հավատացած ենք, որ Հայաստանի համար ճիշտ մոդելը խորհրդարանական համակարգին անցնելն է, մենք հետևողականորեն աշխատել ենք այդ ուղղությամբ, 95-ի Սահմանադրությունը, որը ոչ թե նախագահական էր, այլ կարելի է ասել սահմանադրական մոնարխիա էր, որովհետև նախագահն ուներ գերլիազորություններ, և ամեն ինչ մեկ անձն էր որոշում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հարցին ի պատասխան, որ եթե նախագահ Սերժ Սարգսյանի հավանությունը արժանանա կիսանախագահական մոդելին, արդյոք ՀՅԴ-ն կրկին իր այն համոզմունքին կլինի՞, որ խորհրդարանական մոդելի անցումը ստեղծված իրավիճակում միակ ճիշտ ելքն է:

Ռուստամյանի խոսքով 95-ին ընդունված Սահմանադրությունը անարխիա է ավելի շատ հիշեցնում, և դրա հետրանքներն են, որ մինչ օրս կան: «Անելու ենք ամեն ինչ, որպեսզի սահմանադրական փոփոխությունների գործընթացն այդ ուղղությամբ ընթանա, ավելին ասեմ՝ դեռևս տասը կետ ենք ներկայացրել՝ կապված հայեցակարգի հետ, որ հրապարակվեց որպես վերջնական տարբերակ մասնագիտական հանձնաժողովի կողմից, մենք դա դրական գնահատեցինք, որովհետև ամբողջությամբ դրված էր խորհրդարանական համակարգի առաջարկի վրա»,-ասաց նա:

Ռուստամյանը չի կարծում, որ նախագահը կմտափոխվի և հավանություն կտա կիսանախագահական մոդելը պահպանելուն: «Դրա վերաբերյալ դեռ այդպիսի վտանգներ չենք տեսնում»,-նշեց դաշնակցական պատգամավորը՝ հավելելով, որ մինչ մայիսի հինգը՝ առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը ներկայացրել են իրենց առաջարկությունները, հանդիպել մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: «Շատ կոնստրուկտիվ քննարկում է եղել՝ կապված հետագա անելիքների հետ, նախատեսվում է, որ մայիս ամսվա մեջ որոշակի պատկեր կձևավորվի՝ նախագծի հետ կապված, որովհետև նախագիծը մի բան է, հայեցակարգը՝ մեկ այլ բան»,-եզրափակեց Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ