18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին /վիդեո/

«Մեր օրակարգում նման հարց չկա»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետ լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու կառավարության հրաժարականի մասին լուրերին: Շարմազանովն ընդգծեց, որ իրենց օրակարգում դրվաչ չէ վարչապետի ու կառավարության փոփոխության հարց, այլ դրված է բարեփոխումներ իրականացնել, որպեսզի մեր խնդիրները լուծենք՝ թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական:

«Ես կարծում եմ, որ կառավարությունն ունի մեծ պոտենցիալ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ լուծելու այն խնդիրները, որ նա ստանձնել է մեկ տարի առաջ: Այս մեկ տարին ցույց տվեց, որ կառավարությունն իր ղեկավարով հանդերձ ցանկանում է անել հնարավոր ամեն ինչ, որ կառավարության առջև մատնանշված խնդիրները լուծվեն: Այս կառավարության քաղաքական պատասխանատուն ոչ միայն Հովիկ Աբրահամյանն է, այլ հանրապետության նախագահը, ինչպես նախորդ բոլոր կառավարությունների: Եթե մենք հաջողենք, կհաջողենք բոլորս, եթե Աստված չանի, ձախողենք, կձախողենք բոլորս»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է համաներմանն, ապա ՀՀԿ խոսնակը նշեց, որ ԱԺ նախագահն այս մասին արդեն հայտարարություն արել է, ինքն ավելացնելու ոչինչ չունի: Իսկ «Նախախորհրդարանի» անդամների ձերբակալության վերաբերյալ նա նշեց` իրավական հարթության մեջ է: 

 

Առավել մանրամասն՝տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ