19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Ես պռոբլեմ չունեմ, սաղ դեպուտատների կռիշը սարքողն եմ». shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 29-ին, Երևանում՝ Դավիթ Անհաղթ փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վազ 2102 մակնիշի ավտոմեքենան վարել է Գորիս քաղաքի Ա. Սաթյանի 1-ին նրբանցքի բնակիչ, 36-ամյա Արման Կոլյանը, իսկ Mitsubishi Pajero-ն վարել է Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 42-ամյա Սևակ Հակոբյանը:

Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել «02»-ի ուղևոր՝ Գորիսի բնակիչ, սակայն ժամանակավորապես Դավիթաշենի 3-ր թաղամասի 5-րդ շենքում բնակվող, 39-ամյա Մհեր Բադալյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Բադալյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Վերջինս նաև հիվանդանոցում հայտարարել է, որ «02»-ը վարել է Ա. Կոլյանը, ով վթարի վայրում իրեն պահում էր ոչ ադեկվատ. հայհոյանքներ տալով հարվածում էր իր ավտոմեքենային, իսկ հավաքվածներն էլ պատմում էին, որ նա անընդհատ կրկնում էր.

«Ես պռոբլեմ չունեմ, սաղ Ազգային ժողովի դեպուտատների տան կռիշները ես եմ սարքում, իրանք իմ կռիշներն են»:

Մանրամասներին ծանոթացեք shamshyan.com-ում

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ