28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հակառակ դեպքում այս օրենքն աղավաղելու է առողջապահական համակարգը»

 Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց և 110 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսելով՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ կողմ է քվեարկում, սակայն ակնկալում է, որ վերջնական ընթերցման ժամանակ հաշվի կառնեն իր առաջարկները։

«Եթե որպես ծանրակշիռ փաստ չի ներառվելու առողջապահական ծառայություն ստացող քաղաքացու կարծիքն, ապա այս օրենքն աղավաղելու է առողջապահական համակարգը։ Պարտադիր պայման է, որ քաղաքացիներին տրվի վիրահատության տեսաձայնագրությունները»,- ասաց Բագրատյանը։

Այնուհետև օրենսդիրը նաև ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագիծն։ Նախագծին դեմ քվեարկեց միյան 5 հոգի, այն ընդունվեց 104 կողմ ձայներով։ Հիշեցնենք, որ նախագծով կառավարությունն առաջարկում է մինչև 2015-ի մայիսի 1-ը ծնվածներին, ովքեր կխուսափեն զինծառայությունից, 27 տարեկանը լրանալուն պես կատարել համապատասխան վճարումները, տույժ-տուգանքներ և չենթարկվել իրավական պատասխանատվության:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ