04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչ կտա պրոբացիոն ծառայությունը /վիդեո/

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ, արդեն տեղեկացրել ենք, որ հավանության արժանացրեց պրոբացիոն ծառայության ներդրմանը Հայաստանում: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ պետք է տարբեր ուղղություններով աշխատեն, որպեսզի մոտ ժամանակներս ստեղծեն  այս ծառայության ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ կառուցվածքային հիմքերը: 

Մանուկյանը նշեց, որ պրոբացիան ենթադրում է օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարում հասարակությունում։ Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն: 

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի հարցադրմանը, թե արդյոք այս ծառայությունը բոլոր փուլերով է ընթանալու, նախարարն ասաց, որ ծառայությունը դեռս փուլային է ներդրվելու: Նշենք, որ ծառայությունն ունի մի քանի փուլ: Նա նկատեց, որ այս ծառայությունը շատ մեծ չի լինելու հաստիքային կազմով, այն ընդամենը կունենա 200 աշխատող, ծառայողներ: Նախնական գնահատմամբ՝ հավելյալ ութից ինը հարյուր միլիոն դրամի կարիք կլինի՝ ըստ նախարարի:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ