«Նա կորցրեց իր բոլոր հարազատներին…» /վիդեո/
«Ցեղասպանության թեման ինձ համար շատ ցավալի է: Ես այն ընտանիքից եմ, որը ներգաղթել է Հայաստան 1924 թվականին: Իմ մայրը ծնվել է Կոստանդինապոլսում: Իմ պապիկը՝ բժիշկ Փափազյանը, որը բավականին հարգված մարդ էր Հայաստանում ավարտելով Ստամբուլում ֆրանսիական բժշկական համալսարանը մասնակցել է առաջին աշխարհամարտին ու որպես բժիշկ հասել բավականին բարձր դիրքի: Նա կորցրել է իր բոլոր հարազատներին ու ոչ մեկը չի փրկվել»,-մեզ հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Աղամյանի խոսքով՝ պապը միայն մեկ առիթ է ունեցել հարազատին փրկելու: Նա կարող էր փրկել իր կրտսեր եղբորը:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում Աղամյանը ներկայացրել է ԱՍԱԼԱ-ի կնքահայր Գուրգեն Յանիկյանի դիմանկարը:
«Կարծում եմ այդ ցուցահանդեսում ոչ միայն լաց ու կոծ էր պետք, այլ պայքարի մասին խոսել»,-հավելեց Կարեն Աղամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: