Պատերազմի ժամանակ ուրիշ օպերա էր. Կոռնիձորի Արո

«Սրանք էն տղերքն են, որոնք կրունկ ցույց չեն տվել թշնամուն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը(Կոռնիձորի Արո):
Հիշեցնենք, Արա Խուդավերդյանը, ով Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր է, կանչվել է Հատուկ Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
«Հարցնում էին ապրիլի 24-ին նախատեսված ծրագրի մասին, ինչպես նաև թեման շարունակ շեղում էին Ժիրայր Սեֆիլյանի վրա: Ես ասել եմ, որ գնալու էինք ծաղիկ դնեինք ու իջնեինք: Հետո ո՞ւր կգնայինք դեռ չգիտեմ՝ գուցե մի տեղ նստեինք, ինչպես բոլորը»,-նշեց Խուդավերդյանը:
«Գործնական հանդիպելով տղաների՝ Ժիրայրի, Պավլիկի, Գևորգի, Գարեգինի հետ ես ունեմ դրական վերաբերմունք: Իմ համար նրանք դրական կերպարներ են: Ազատամարտի ժամանակ ուրիշ օպերա էր ու Ժիրայրը իրեն ցույց է տվել միայն խիզախությամբ»,-հավելեց Արա Խուդավերդյանը, նշելով, որ նման մարդկանց առաջ միայն հարկավոր է խոնարվել: