15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատի է տվել

Հունիսի 18-ին, ժամը 15:00-ին ՀՀ Վարչական դատարանի թիվ 319 դահլիճում տեղի կունենա«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայցով դատական նիստը: Հայցադիմումով նախարարությունից պահանջվում է տրամադրել տարիներ շարունակ բանակցված և 2013 թվականին համաձայնեցնելուց հետո տապալված Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի նախագիծը:  

Ազատվել են պաշտոններից

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանը՝ ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ անձնական դիմումների համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:  

Օֆշորային սկանդալից

Նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի անվան հետ առնչվող օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանի քրգործով 1-ին նիստի օրը հայտնի է: Datalex.am-ի փոխանցմամբ՝ նիստի օրը հունիսի 24-ին է նշանակված՝ Էրեբունի եւ Նուբարաշեն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:  Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ հանցավոր ճանապարհով ստացված […]

Քաղաքական ուժերը նախագահի հետ հանդիպում են ունեցել

ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ինչպես նաև ՀՅԴ-ն երեկ հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փակագծերը չբացեց՝ համարելով, որ պետք չէ փակ հանդիպման մանրամասները բացել: Նա միայն նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հարցում ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխություն չկա՝ դեմ են: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը ևս նշեցին, որ հանդիպումների ժամանակ քննարկել […]

Բերման ենթարկածներին ազատ արձակեցին

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստներից վեցը, որոնք այսօր ավելի վաղ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովիշենքի մոտից բերման էին ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն, ազատ են արձակվել: Լրագրողների հետ զրույցում ակտիվիստներն ասացին, որ իրենց ոչ ոք բերման ենթարկելու մասին որոշման փաստաթուղթ չի ներկայացրել:

Դաշնակցականները հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ հանդիպել է կուսակցություններ հետ և քննարկել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը և ներկա ընթացքը։ Այս լուրն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա բացառեց սահամանադրական բարեփոխումների 2 տարբերակի քննարկումը և շեշտեց, որ քննարկվում է միայն մեկ մոդել՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը։ «Չկա որևէ 2 մոդել և չի […]

Մեկնարկեց պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօրվանից կմեկնարկի պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը: Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, դատավորներ, փաստաբանական համայնքի, պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Արդարադատության նախարարն, անդրադառնալով Պրոբացիայի ծառայության գաղափարական և ինստիտուցիոնալ […]

Քրեական գործ է հարուցվել ոստիկանների դեմ

Շիրակի մարզի դատախազի տեղակալի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի Մուշի բաժին է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով Հ. Ս.-ի հաշվառման և փաստացի բնակության վայրերում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունները բավարարելու մասին դատարանի որոշումները կատարելու և […]

Եվրոպայում շքեղ սպորտային մեքենաների երթը՝ հայկական անմոռուկներով

TO6 Motordays Barcelona 2015 ավտոմրցաշարի մասնակիցներնը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, այս տարի ներկայացել են անմոռուկի նշանը կրող մեքենաներով, տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Եվրոպայում շքեղ սպորտային մեքենաների երթի գլխավոր թեման եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իսպանական Բարսելոնայից ճանապարհ են ընկել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավտոարշավորդներ` 50 սպորտային մեքենայով, որոնց բոլորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի