15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նախնական տվյալներով 4 ակտիվիստ բերման է ենթարկվել

ՀԾԿՀ հնչեցրեց որոշումը՝ սակագնի բարձրացման վերաբերյալ, դրսում հավաքված ակտիվիստների մոտ բողոքի ալիք բարձրացրեց և սկսվեցին բախումները ոստիկանների ու ակտիվիստների միջև: Վերջիններս ձվեր, լոլիկ, զուգարանի թուղթեր սկսեցին  նետել շենքի ուղությամբ և ոստիկանական շարքերին: Բախումների արդյունքում մոտ չորս քաղաքացի բերման ենթարկվեց: Այս պահին ակտիվիստները մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ քայլում են դեպի կենտրոնական ոստիկանական բաժանմունք:

Աշխատանքից ազատեցին. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մարզպետարանի կրթության վարչության պետ Հասմիկ Գասպարյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ օրը հանդիպում է ունեցել տվյալ դպրոցում, նախկին տնօրենը հեռացել է եւ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Լիլիկ Մուրադյանը: Ստեփանյանն ազատվել է մարզպետի […]

Լրատվամիջոցներին. Առավոտ

«Առավոտը» գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը երեկ կայացած դատական նիստում վերահաստատեց, որ «Դելֆին» ընդդեմ էստոնիայի գործում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը [խոսքի ազատություն] չի խախտվել»: Թերթը հիշեցնում է, որ 2009 թվականին «Դելֆին»-ի կայքում տեղադրված նյութի տակ կատարված մեկնաբանությունների վերաբերյալ դատավարության արդյունքում լուրերի պորտալը ստիպված եղավ մեկնաբանություններից տուժած կողմին բարոյական վնաս փոխհատուցել: […]

Հայաստանում պատրաստվում են սարսափելի օրենք ընդունել

«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանի խոսքով՝ սեպտեմբերին Հայաստանում պատրաստվում են օրենք ընդունել, որը կօրինականացնի ընտանիքի նոր մոդելը՝ երկու նույն սեռի կամ երկու տարբեր սեռերի անձանց սեռական հարաբերությունները կոչվում է ընտանիք:   

Եթե Արմեն Աշոտյանը երգ գրի … բողոքի ակցիա

Այսօր Երևանի փողոցներում տեղացող անձրևը չխանգարեց, ընդհակառակը նպաստեց, որ Մաշտոցի պուրակում ռոմանտիկ մթնոլորտ ստեղծվի։ ELENA/Yerevan-ի կատարմամբ հնչեցին Ռուբեն Հախվերդյանի երգերից մի քանիսը։ Սակայն այս համերգի հիմնական նպատակը մարդկանց լուսավորելն էր և պատահական չէ, որ ակցիայի կարգախոսն էր՝ «Լուսավորման համերգ»։ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բացօթյա համերգի հիմնական նպատակն էր մարդկանց իրազեկել հունիսի 18-ին և 19-ին տեղի […]

«100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաները մեկ այլ ցեղասպանության վտանգի առջև»

Հունիսի 11-ից 13-ը ԱՄՆ Կոնգրեսի շենքի սրահներում տեղի ունեցավ «Coptic Solidariy» կազմակերպության տարեկան հավաքը, որն այս տարի անցկացվեց «100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաները մեկ այլ ցեղասպանության վտանգի առջև» խորագրի ներքո: Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ երկու կուսակցությունները ներկայացնող տասնմեկ կոնգրեսական, մեկ սենատոր, բազմաթիվ գործող և նախկին պաշտոնատար անձիք, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող տարբեր էթնիկական խմբերը ներկայացնող […]

Գուցե ստացվի

Այսօր տեղի կունենա հայաստանյան մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի նախաձեռնած «Ի պաշտպանություն քաղաքական հալածյալների» նորաստեղծ կոմիտեի անդրանիկ նիստը: Կոմիտեի նպատակը քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը եւ այն պաշտոնյաների անունների հրապարակումը, ովքեր պատասխանատու են այդ խախտումների համար: Կոմիտեի նախաձեռնողների ցանկում հետեւյալ անուններն են. Պետրոս Մակեյան՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, Հմայակ Հովհաննիսյան «Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ, Վարդան […]

Այս թեմայում քաղաքականություն փնտրողները Հայաստանի թշնամիներն են

Ռուս զինծառայողին սպանել է իր ռուսաստանցի գործընկերը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է նախօրեին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանությանը եւ դրան հետեւած վերլուծություններին: Առավոտյան,երբ հայտնի դարձավ Գյումրու “Մայր Հայաստան” համալիրի մոտ տեղի ունեցած ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության մասին,արդեն կանխագուշակում էի,որ շատ կլինեն քաղաքականացված մեկնաբանությունները…Դա սպասելի էր, քանի որ շատերը մտածում էին,որ այսպես […]

Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հարձակվել է հայ ակտիվիստների վրա /վիդեո/

Հունիսի 13-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց նստացույց կազմակերպած՝ Հայ հեղափոխական Դաշնակցության «Նոր սերունդ» կազմակերպության ակտիվիստների վրա հարձակում են իրականացրել հյուպատոսության աշխատակիցները և հենց ինքը՝ գլխավոր հյուպատոսը, գրում է The Horizon Weekly–ն: Հայ երիտասարդների բողոքը մաս էր կազմում այն ընթացիկ միջոցառումների, որոնք անց են կացվում՝ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու Ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը […]

Ծեծել է կնոջը Էրեբունի դատարանի դիմաց

Նախօրեին բռնության դեպք է գրանցվել Էրեբունի դատարանի դիմաց: «Փաստինֆո»-ն տեղեկացնում է, որ 24-ամյա կնոջ ամուսինը ծեծել է նրան՝ ձեռքով հարվածելով դեմքին:  «Քթի, ճակատային շրջանի սալջարդ, արյունազեղում» ախտորոշմամբ կինը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, սակայն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի