15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեւան-էջմիածին ճանապարհին բռնաբարել են 51-ամյա կնոջը

Երեկ գիշերը՝ 04:00-ի սահմաններում, երևանցի կնոջը բռնաբարել են Երևան-Էջմիածին ճանապարհին կից դաշտում: «Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ 3 երիտասարդ բռնություն գործադրելու սպառնալիքով, կնոջ կամքին հակառակ, սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ:  

Ռուսաստանում սպառնում են պայթեցնել «Տաշիր գրուպ»-ին պատկանող «Ռիո» խանութները

Ռուսաստանում անհայտ անձը սպառնացել է պայթեցնել «Տաշիր գրուպ» ընկերությանը պատկանող «Ռիո»  սուպերմարկետների ցանցի Մոսկվայում և Յարոսլավլում գտնվող խանութները, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, գրում է Tass.ru-ն: Անանուն ինչ-որ մեկը զանգել է նշված քաղաքների «ՌԻՈ» սուպերմարկետներ և սպառնացել պայթեցնել դրանք: Մոսկվայում գտնվող «Ռիո» սուպերմարկետների ցանցի 4  խանունթներում իրականացվել է մարդկանց տարհանում և ստուգումներ են անցկացվում: […]

Հպարտ եմ Շահենովս. Ռուզաննա Բադալյան

Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է որդու արարքին. Երեկվա ակցիայից հետո որոշեցի գեթ մեկ անգամ անհամեստ լինել։ Ես հպարտ եմ Շահենովս։ Չեմ ասի, թե իդեալական մարդու կերպար է, բայց նրա մեջ կայացել է ամենակարևորը՝ նպատակասլաց, սկզբունքային, արժանապատիվ, խիզախ, անկոտրում, հայրենասեր քաղաքացին։ Մեկ անգամ (նոյեմբերի 5-ին) ոստիկանությունում հայտնվելուց և դաժան ծեծի ենթարկվելուց հետո շատ […]

«Աշոտ Աղաբաբյանն ինքը կկարողանա հաղթահարել իրավիճակը»

 «Այս պայմանները ոչ միայն Աշոտ Աղաբաբյանի, այլև շատերի մոտ է: Վերջին հաշվով եթե արդար է այն, ինչ ներկայացնում է ինքը, դատական վճռի հարց է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀԿ-ական, իր բարեկամ Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, որ հարկային ստուգումների արդյունքում սնանկացել է ու դեպի անունդ է գնում: […]

Փաստաբանները պահանջում են մեղադրանք առաջադրել Աշխատանքի և սոցիալական հացերի փոխնախարարին

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության քրեական գործի նոր զարգացումներին անդրադարձան փաստաբան Տիգրան Հայրապետյանը ևԹրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Դեռ 2014-ին Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցները ԶԼՄ-ների միջոցով նամակ էին հրապարակել, որով բարձրաձայնել էին հաստատությունում տեղի ունեցող անօրինությունների մասին: Մասնավորապես՝ տնօրենի կողմից որոշ յուրացումների, երեխաների նկատմամբ ծեծի և բռնության […]

Գյումրիում ռուս զինվորի դիակ է հայտնաբերվել` բռնության հետքերով

Քիչ առաջ Գյումրիի Մայր Հայաստան արձանի հարեւանությամբ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Շիրակի մարզի դատախազությունից տեղեկացրել են, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են: Տարածված տեղեկության համաձայն` մահացողը ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող է:   

Զինվորներին սեռական հայհոյանքներ տված ճաշարանի կին պետը կալանավորվեց

Զինծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանի կին պետը դատապարտվել է 15 օր ժամկետով կալանքի, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, տեղեկացնում է «Փաստինֆոն»:  Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ըստ մեղադրանքի՝ 42-ամյա կինը զորամասի ճաշարանում ճաշի կաթսաները սեղաններին դասավորելու կապակցությամբ վիճաբանել է […]

Կրակոցներ Աշտարակում

Հունիսի 13-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա» կոչվող թաղամասի Վ. Պետրոսյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում եղբայրներ` 1976 թ. ծնված Վաչե և 1974 թ. ծնված Վահե Մ.-երը վիճաբանել են 1964 […]

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  հունիսի 15-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ողջունելով հյուրին՝  նախարարը  նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ  կառույցների հետ համագործակցությամբ: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ նախարարության  փոխգործակցությունը՝  ընդգծելով   մարդու իրավունքների, դատաիրավական բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման և մի շարք այլ  կարևոր ոլորտներում  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի