09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Եվրոպայում շքեղ սպորտային մեքենաների երթը՝ հայկական անմոռուկներով

TO6 Motordays Barcelona 2015 ավտոմրցաշարի մասնակիցներնը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, այս տարի ներկայացել են անմոռուկի նշանը կրող մեքենաներով, տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Եվրոպայում շքեղ սպորտային մեքենաների երթի գլխավոր թեման եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իսպանական Բարսելոնայից ճանապարհ են ընկել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավտոարշավորդներ` 50 սպորտային մեքենայով, որոնց բոլորի վրա՝ խորհրդանշական անմոռուկներ:

Շքեղ մեքենաները 5 օրում անցել են 8 եվրոպական երկրով` 1600 կմ տարածություն` Իսպանիայից և Ֆրանսիայից մինչև Հունգարիա, այնտեղից էլ նույն երթուղով վերադարձել են Բարսելոնա:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ