14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սեռական հարաբերություն 16 տարին չլրացած անձի հետ.բռնվեց

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հունիսի 10-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արամ Խ.-ին, ով 2013 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) մեղադրանքով: 

Ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 11.06.2015թ.՝ ժամը  01:33-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը, ըստ նախնական տվյալների, իրեն […]

Արթուրը բռունցքով հարվածել է Անդրանիկի աչքին

Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, 1966 թ. ծնված Անդրանիկ Ք.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Փափազյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բռունցքով հարվածել է իր աչքին և պատճառել վնասվածք: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 1979 թ. ծնված Արթուր Ք.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ […]

Ձերբակալել են կաշառքի համար

Հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները: Վարչություն է հրավիրվել երեք քաղաքացի, որոնք այս տարվա ընթացքում վնասված տրանսպորտային միջոցներ են ներկրել հանրապետություն: Նրանք հաղորդում են տվել, որ ավտոմեքենաների վնասվածքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար դիմել են Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն […]

Հյուսիսային պողոտայի իր բնակարանում հայտնաբերված տարեց կնոջը խեղդել են

Նախօրեին Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում հանկարծամահ է եղել 93-ամյա Սաբհա Մանսուրին: Տեղում զննելով՝ դատաբժիշկը նախնական եզրակացություն է հայտնել, որ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն ավելի ուշ պարզվել է, որ տարեց կնոջը սպանել են: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, 93-ամյա կնոջ մահվան պատճառները պարզելու նպատակով նույն օրը նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, […]

Հնարավոր է Պերմյակովին տեղափոխեն

«Ես հետաքրքրվում են այն չափով, ինչքան ցանկացած քաղաքացուն է հասու, և գիտեմ այնքանով, ինչքան Գյումրիի մյուս բնակիչները»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ նորություն կա Վալերի Պերմյակովի գործից, ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:  Նա նշեց, որ այժմ քննություն է ընթանում, որի ավարտից հետո կորոշվի դատարանի հարցը: «Դատը անպայման կլինի Հայաստանում, շարունակությունը կորոշվի»: Իսկ հարցին, թե արդյոք […]

Բաշար ալ Ասադը հայ պատգամավորներին խոստացել է մոտ ապագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը խոստացել է, որ Սիրիան մոտ ապագայում կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը: Ասադն այս մասին հայտնել է հունիսի 1-5-ը աշխատանքային այցով Սիրիա մեկնած հայ պատգամավորների  հետ հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում Սիրիայի նախագահի հետ հանդիպման արդյունքները ներկայացրել է ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը: Նա հայտնել է, որ […]

Գնացքի զուգարանում ծննդաբերել է ու սպանել երեխային

Տյումենի շրջանում կինը ծննդաբերել է գնացքի զուգարանում եւ սպանել իր նորածին երեխային: 38-ամյա կինը, ով դեպքի Նովոսիբիրսկ էր ուղեւորվել գնացքով, ինքնուրույն ծննդաբերել է, առողջ փոքրիկի լույս աշխարհ բերել, ապա նրան կապել տոպրակով ու խեղդամահ արել: Դեպքիւ առթիվ քրեական գործ է հարուցվել, կնոջը մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Վրաերթի ենթարկված երեխայի ծնողները թաքցրել են իրականությունը

Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա տղա: Հարազատները հայտնել են, որ երեխան վնասվածքները ստացել է իրենց շենքի շքամուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Վարդենիսի Երիտասարդության փողոցում երեխային վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա: Կատարվում է քննություն  […]

Այսօր կժամանեն Երեւան

Այսօր Երեւան կժամանեն ՀՀ հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը: Վերջիններս հանդիպումներ կունենա ՀՀ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, ԵԽԽՎ հերթական նստաշրջանը կհրավիրվի հունիսի 22-ից 26-ը:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի