14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գան թե՞ չգան

Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուշադրությունը հրավիրեց մայիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ընդունված մի որոշման վրա, որով արգելվել է ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանի մուտքը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սփյուռքահայ գործիչը ՀՀ-ում լինելու իրավունք է ունեցել: «Բայց  մարդուն փաստացի արտաքսել են, ինչը […]

Դատի է տվել Գալուստ Սահակյանին

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչու է երկար ժամանակ նա հրաժարվում շրջանառության դնել իր կողմից հեղինակած հայտարարության նախագիծը, որը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարքագծին: «Ուղղակի Դուք նման լիազորություններ չունեք՝ չդնեք շրջանառության մեջ, դա Ձեր պարտականությունն է: Ես այդ կապակցությամբ Ձեզ փորձել եմ […]

Ղարիբին հյուրասիրել չհաջողվեց

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի:  Ոստիկաններին հաջողվել է բռնել միայն 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին: Նշված տարածքի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել իր կողմից պատրաստած դոնդողանման նյութով լցված պոլիէթիլենային տարա և […]

61 ամյա Օնիկը ծեծել է 21 ամյա Արմանին

Հունիսի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1994 թ. ծնված Արման Ա.-ն և հայտնել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 25 շենքի մոտ գտնվող ավտոտնակում ոմն Օնիկ իրեն ծեծի է ենթարկել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, նշված շենքի հետնամասում գտնվող անվադողերի վերանորոգման սրահում, վիճաբանության ընթացքում, 1954 թ. […]

Հայրս սեղանատանն ընկած էր հատակին՝ արյան մեջ կորած

Տիգրանուհի Ֆարմանյանի պատմությունը 1918 թ., Արդահան Եվգենիա Մինասյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Տիգրանուհի Ֆարմանյանի պատմությունը: Վերջինս ծնվել է Արդահանում և 8 տարեկանում տեսել, թե ինչպես է թուրքըսպանում հորը: Թուրքերը 2 ամիս կիսամերկ ու սոված են պահել հայերին, իսկ հետո աքսորել: «Ամեն անգամ կարդալով անձնագրիս մեջ նշված ծննդյանս վայրը՝ Արդահան, թոռնիկներս չեն դադարում զարմանալ. ինչպե՞ս, տատիկը ծնվել է […]

Դիլիջանում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Արարատ Ասրյանն ու Արթուր Մխիթարյանը

  Հունիսի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ՝ Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 15 տանը հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Արարատ Ասրյանն ու Արթուր Մխիթարյանը: Հիշյալ հասցեից ոստիկանության Դիլիջանի բաժին են ներկայացվել  Արարատ Ասրյանի անչափահաս […]

Իսրայելը դանակով հարվածել է Վարդանին, ապա նրա կնոջը

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Հաղարծին գյուղից բաժին են հրավիրել 1979 թ. ծնված Վարդան Պ.-ին: Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող վայրում գտնվող, Վարդան Պ.-ին պատկանող անասնագոմում 1944 թ. ծնված Իսրայել Գ.-ի հետ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է Վարդան Պ.-ի դեմքին, այնուհետև ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել գլխին […]

Դա անբորայականություն է. Արթուր Հարությունյան /Պալաչ/

Henaran.am-ի զրուցակիցն է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը: -Պարո՛ն Հարությունյան, մի քանի օրից մոտենում են Աբովյանի քաղաքապետի ընտրությունները: Ինչո՞ւ պետք է աբովյանցին ձեզ ընտրի: -Եթե պետք է-ով է, աբովյանցին չպետք է ինձ ընտրի, այլ աբովյանցուն առաջարկում ենք, որ ինձ ընտրի: -Իսկ ինչո՞ւ պետք է ձեր առաջարկ ընդունվի: -Ես չեմ ասում, որ պիտի իմ առաջարկն ընդունվի, […]

Քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների դեմ

Քաղաքացի Գոռ Խ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 10:30-ին իրեն ՀՀ ոստիկանության Արարատի բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ ապօրինի պահել են մինչև ժամը 21:00-ն: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ սպառնալիքներից վախենալով՝ քննիչի մոտ տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: […]

Վաղարշակը զբաղվել է բրենդային արտադրանք կեղծելով. բացահայտում

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 4-ին, Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող «Կառլո Կոմբերցի» ՍՊ ընկերությանը պատկանող տաղավարում, ինչպես նաև նույն ընկերության տնօրեն Վաղարշակ Մուրադյանին պատկանող, Տիչինայի 57 հասցեում գտնվող սեփական տան առաջին հարկում ապօրինի գործող կոշիկի և կաշվե այլ պարագաների արտադրամասում արձանագրվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի