26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խանութի անվտանգության աշխատակիցն էլեկտրաշոկով հարվածել է 7-ամյա տղային /վիդեո/

Մոսկվայի խանութներից մեկում անվտանգության աշխատակիցը էլեկտրաշոկով խփել է 7 տարեկան տղային` նրան կասկածելով հյութ գողանալու մեջ, գրում է РИА Новости-ն:

Անվտանգության աշխատակցին տեղափոխել են ոստիկանություն, սակայն նա չի ընդունել իր մեղքը, ասել է, որ չի հարվածել տղային: Այնուամենայնիվ խանութի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է 7-ամյա տղան պաղպաղակ գնում ու դուրս գալիս խանութից: Նրա հետեւից վազում է անվտանգության աշխատակիցն ու էլեկտրաշոկով հարվածում երեխային:

7-ամյա Դմիտրին ոստիկաններին պատմել է, թե ինչպես է եղել դեպքը: Նա նշել է, որ ոչ մի բանում մեղավոր չի եղել:

«Ես պաղպաղակ գնեցի ու դուրս եկա խանութից, երբ նա մոտացավ ու ասաց` ինչ ես անում խանութում: Հետո խփեց, ու ես սկսեցի ցնցվել»,- պատմել է երեխան:

Տղայի մայրը, ով եկել էր խանութ երեխայի հետևից, անմիջապես շտապօգնություն ու ոստիկանություն է կանչել: Տղան այժմ իրեն լավ է զգում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ