14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հարկադիր կատարման ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է

Այսօր՝ հունիսի 5-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում ստորագրվեց Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը: Այսպիսով, 85 անդամ երկիր ունեցող  Դատական կատարողների միջազգային […]

Լրագրողը դատի է տվել Լեւոն Մութաֆյանին

Անկախ լրագրող Ադրինե Թորոսյանը դատական հայց է ներկայացրել թատերագետ Լևոն Մութաֆյանի դեմ` պահանջելով վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և պատճառված բարոյական վնասի դիմաց վճարել 1 միլիոն դրամ փոխահատուցում: Ադրինե Թորոսյանը Իրավաբան.net-ին հայտնել է, որ հայցի առարկան  Facebook սոցիալական ցանցում Մութաֆյանի մեկնաբանությունն է, որում հետևյալ արտահայտություններն են արվել լրագրողի հասցեին. «Տարիներ շարունակ մարդկային կերպար կորցրած այս տականքը զրպարտում […]

«Չկա մի այնպիսի ուժ, որը կարող է ինձ վրա ճնշում գործադրել»

  «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի(Ժարիտ Գրիշ) հարցազրույցը – Ի՞նչ փուլում է գտնվում Ձեր նախաձեռնած՝ Ազատամարտիկի մասին օրենքի շարժումը: – Շարժումն արդեն մեծ թափ է առել: Երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ և անհատներ արդեն միացել են մեզ: Այս շարժումը նախաձեռնել ենք և այսօր պետք է փառքով հասցնենք իր գագաթնակետին: Նշեմ, որ մենք […]

28 ամյա Լևոնին սպանե՞լ են.նոր մանրամասներ

Այսօր դժբախտ դեպք է պատահել Շիրակի մարզի մայիսյան գյուղում: Ամբողջ գյուղը շոկի մեջ է: Համագյուղացիները մահացած են գտել Մայիսյան գյուղի բնակիչ, 28-ամյա Լևոն Սերոբյանին:   «Գյուղում բոլորը իրար են խառնվել, ուշքի չեն գալիս, չենք հավատում, որ մեր գյուղի լավ տղեն՝ Լևոնը մահացել է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը։ 28 ամյա Լևոնի մահվան […]

Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ նոր քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր  գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել  սպանությունը բացահայտելու ուղղությամբ իրականացված […]

Նոր դրոշ, օրհներգ ու զինանշան՝ Հիսուսի արյամբ /վիդեո/

Ճարտարապետներ Լաերտ Թովմասյանն ու Աշոտ Երեմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին այն նոր զինանշանը, դրոշը և օրհներգը, որոնց առաջարկում են անցնել սահմանադրական բարեփոխումներից հետո: «Առանց Աստծո և Աստվածաշնչի հնարավոր չէ երկիրը կառավարել, Աստված բացարձակ հեղինակություն է: Մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք եւ մեզ անհրաժեշտ է ունենալ նման խորհդանիշներ»,-ասաց Թովմասյանը: Ըստ նրա՝ դրոշի վրա պետք է […]

Երեւանի հյուրանոցներից մեկում բռնաբարել են 26-ամյա պարուհուն

«Փաստինֆո»-ն գրում է, որ նախօրեին ՀՀ պարի պետական անսամբլի 26-ամյա պարուհուն բռնաբարել են: Ըստ տեղեկություններ՝ աղջկա ծանոթը նրան տարել է երևանյան հյուրանոցներից մեկը, որտեղ և աղջկա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ աղջկա ծանոթի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:  

Փոխոստիկանապետի սպանության մեջ պաշտոնյաներ են կասկածվում

6 տարի առաջ սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործով ԱԱԾ-ի մի շարք պաշտոնյաների դեմ քրեական գործ է հարուցվել, գրում է shamshyan.com-ը:  Գ. Մհերյանի հոր՝ Պետրոս Մհերյանի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, սակայն դեռևս ձերբակալվածներ և կալանավորվածներ չկան:  Մինչ այդ նույն աղբյուրը հայտնել էր, որ գործի քննությունը տեղափոխվում է Քննչական […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում

Հունիսի 1-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտի քաղաքապետարանի պատմական սրահում տեղի ունեցավ «Հայաստան. երկիր Եվրոպայի սահմանագծում» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Թյուրինգիայի մասնաճյուղի, Հայ-գերմանական ընկերակցության և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին երկրամասի խորհրդարանի և կառավարության անդամներ, քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ: […]

«Իսլամական պետության» ահաբեկիչները մոտենում են Թուրքիայի սահմանին

Սիրիայում շարունակվող բախումները գնալով ավելի ընդգրկուն են դառնում և մոտենում Թուրքիայի սահմանին: Թուրքական իշխանամետ «Akşam» թերթի կայքը գրում է, որ սահամանագծի վերահսկողությունը Սիրիայում հակամարտող կողմերի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ այն թույլ կտա երկրի ներքին շրջաններ տանող ճանապարհները հսկողության տակ պահել և անհրաժեշտության դեպքում խոչընդոտել այդ շրջաններ փոխանցվող օգնությունները, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի