29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Հոգեբանի կարիք ունի

Այսօր` ԱԺ-ում ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազին:

 «ՀՀ գլխավոր դատախազը խփելով շատախոսության բոլոր ռեկորդները՝ մեզ բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավաբանությունը: Չնայած նա շոումենին հատուկ ժեստիկուլացիայով փորձում էր բացատրել այն ամենը, ի վերջո շոուն չստացվեց, քանի որ ժողովուրդը լավ գիտի, թե ինչ բեջուռա կենդանի է գևորգկոստանյանական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի դիտարկմամբ` հենց այսպիսի  իրավաբանությունն է պատճառը, որ պնդում են , որ Սյունիքի մարզպետը քնած է եղել 2013 թվականի հայտնի դեպքերի ժամանակ, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը:

Փաշինյանը հիշեցրեց` ժամանակին դատարանը որոշում էր կայացրել գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանի շրջապատին, սակայն որոշումը այդպես էլ չկատարվեց. «Իսկ այդ մարդիկ, ում պետք է գաղտնալսեին, Սուրիկ Խաչատրյանի հեռախոս բռնողներն էին: Երբ հերթը գալիս է ձեր իշխանության ներկայացուցիչներին, տեխնիկական խնդիրների պատճառով չեք կարողանում գաղտնալսել, իսկ երբ հերթը գալիս է ընդդիմադիրներին, պատրաստ եք օրվա մեջ 24 ժամ առանց հոգնելու լսել»:

Անդրադառնալով Գևորգ Կոստանյանին ու նրա ԱԺ-ում վերջին ելույթին, շարժուձևին` Փաշինյանը վերջինիս հիշեցրեց, որ հենց ԱԺ-ն է նշանակում գլխավոր դատախազին. «Եկել ա մատը սենց ա անում, նենց ա անում: Սա գլխավոր դատախազ նշանակող մարմին ա. ձեր ցուցամատը ձեզ պահեք, ձեզ կարգի հրավիրեք: Եթե էլի ձեզ այդպես պահեք, ամեն անգամ գնալուց հոգեբանի կարիք եք ունենալու»:

 

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ