14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կրակոց կարաոկե ակումբում

Հունիսի 2-ին, ժամը 03.00-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն ժամը 00.10-ին Հրազդանի կարաոկե ակումբում «ԱՈՒՏՈ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակել է: Մասիս Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին:Ատրճանակը՝ փամփշտակալով, 2 փամփուշտով և փողին ամրացվող հրավառության սարքով, վերցվել և ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն: 

Նոր օրինագիծ շփման գծում զինծառայողների համար

Պ նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ին կառավարությանը կներկայացնի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Առաջարկվում է զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակի վճարման չափը նախատեսելուց առաջ հաշվի են առնվելու հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը: Օրենքը կկիրարկվի 2016թ. հունվարի մեկից: 

Սուրիկ Խաչատրյանը տուժող է ճանաչվել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա վարորդն ու օգնական տուժողներ են ճանաչվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ մարզպետի ավտոմեքենայի վրա կրակոցներ էին արձակվել, տուժողներ չկային:

Սպանել են տանտիրոջը եւ բռնաբարել նրա թոռնուհուն

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ամուսինների դեմ քրեական գործ է հարուցվել սպանության եւ բռնաբարության մեղադրանքներով: Ինչպես պարզվել է, 47-ամյա ամուսինն ու 44-ամյա կինը բնակարան են վարձակալել, սկսել ապրել տանտիրուհու ու նրա 15-ամյա թոռնուհու հետ: Նախնական տվյալներով, վարձակալ կնոջ եւ տանտիրուհու թոռնուհու միջեւ հաճախակի վեճեր են եղել` կենցաղային բնույթի: Հերթական անգամ ամուսինները հարբած գալով տուն` սկսել են վիճել […]

Գյումրեցի կինը հայտարարել է, որ 4 տղամարդ բռնաբարել են իրեն

Գյումրեցի 38-ամյա կինը հայտարարել է, որ շոգեբաղնիքում 4 տղամարդ բռնաբարել են իրեն, ապա՝ գումար հափշտակել: Ըստ մեղադրանքի՝ կինը, գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է, սուտ հաղորդում է տվել, թե իբր 2014թ օգոստոսի 9-ին «Դրախտ» շոգեբաղնիքում 4 տղամարդիկ բռնաբարել են իրեն, իսկ նրանից մեկը, իրեն ծեծելուց ու բռնաբարելուց հետո, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն […]

Վարորդներն ազատվում են տուգանքի ավելացված չափը վճարելու պարտականությունից

      Արդարադատության նախարարությունը հիշեցնում են, որ 2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվար 9-ը վարչական իրավախախտում կատարելու դիմաց տուգանքի գումարն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում՝ 2015 թվականի հունվարի […]

Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մադրիդ

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության` հունիսի 3-ին մեկնարկած 22-րդ կոնգրեսին, որը անցկացվում է  “Հարկադիր կատարող՝ կապը օրենքի և տնտեսության միջև. նոր մոտեցումներ հարկադրանքին” […]

ԳեոՊրոՄայնինգ-ը՝ոսկու ֆաբրիկայից մեծ քանակությամբ ոսկու հանքաքարի հափշտակության վերաբերյալ

ԳեոՊրոՄայնինգ ընկերության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, մասնավորապես նշելով.  2015թ հունիսի 2-ին  ՀՀ Ոստիկանության հասարակայնոյթյան հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդել է Արարատի ոսկու ֆաբրիկայից մեծ քանակությամբ ոսկու հանքաքարի հափշտակության, անօրինական վերամշակման և իրացման դեպքի  հայտնաբերման մասին: Հաղորդագրության մեջ նշվում են նաև ԳեոՊրոՄայնինգ գոլդ ՍՊԸ մի քանի աշխատակիցների անուններ:     ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը իր ողջ պատմության […]

Բրազիլիայի սենատն ընդունել է Ցեղասպանությունը. Նալբանդյանը պնդում է

«Վերահաստատում եմ Բրազիլիայի սենատի կողմից ընդունված որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Վերջնական որոշումը հրապարակվել է նախօրեին, տեղադրված է սենատի պաշտոնական կայքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ես կարող եմ վերահաստատել նաև, որ ԱԳՆ-ն ողջունել է Բրազիլիայի սենատի այդ որոշումը»,-նկատեց նա: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց, որ Բրազիլիայի սենատի կողմից ընդունվել է Հայոց […]

Ում է կասկածում Սեյրան Օհանյանը. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության վերլուծական եւ տեղեկատվական օղակները օրերս խստագույն հանձնարարություն են ստացել ՀՀ պաշտպանության նախարար Աեյրան Օհանյանից՝ պարզելու համար, թե ովքեր են այն մարդիկ, որոնք հայաստանյան մամուլում արշավ են սկսել Պնսւխարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դեմ: Վերջին շրջանում մամուլում, սոցիալական ցանցերում լուրեր են հայտնվում, որոնք ոչ բարենպաստ լույսի ներքո են ներկայացնում Պնախարարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի