14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դինքի գործով ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետը

Ստամբուլի Շիշլի թաղամասում 2007թ. սպանված Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով նոր ձերբակալություն է կատարվել: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ ոստիկանության հետախուզական վարչության C բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի վերաբերյալ նշյալ գործով որպես կասկածյալ ձերբակալելու որոշում է կայացվել, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի հանրապետական դատախազությունը Յըլմազերի նկատմամբ մեղադրանք է առաջադրել «հանցավոր […]

Ճանապարհային ոստիկանությունից զգուշացնում են

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հունիսի 2-ից Երևան քաղաքի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հաղորդում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: Ըստ աղբյուրի՝ Սպենդիարյան փողոցի Մոսկովյան և Թումանյան փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը այսուհետ կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից դեպի Թումանյան փողոց: 

Ինչ է պատմել Սուրիկ Խաչատրյանը հարցաքննության ժամանակ. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախորդ շաբաթ հարցաքննվել է: Հարցաքննության մասին մարզպետի փաստաբանի օգնականը մի քանի դրվագ է ներկայացրել: Մասնավորապես նա փոխանցել է, որ հարցաքննության ժամանակ Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապ չունի, նա ոչ թե մասնակից է […]

Ով է ծեծել Աբովյանի քաղաքապետի թեկնածուին

Երեկ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն: Նա հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում: Կատարվում է հետաքննություն:

Կոռուպցիայի դեմ

      ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրներին: ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է նման համակարգ ունենալու նշանակությունը՝ մանրամասնելով համակարգի ստեղծման և գործարկման […]

Դաժան կադրեր. Հյուսիսային Կորեայի Պ նախարարի մահապատիժը /վիդեո 18+/

Համացանցում են հայտնվել Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Հեն էն Չխոլի մահապատժի կադրերը, հայտնում է  «Звезда»  հեռուստաընկերությունը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ձեռքերը կապած տղամարդուն գնդակահարում: Միեւնույն ժամանակ օգտատերերը կարծիք են հայտնում, որ այդ տեսանյութը կարող է կեղծ լինել` ստեղծված Հարավային Կորեայի կողմից: Հիշեցնենք, որ համացանցում վերջրես տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Հյուսիսային Կորեայում գնդակահարել […]

Եվրոպայի խորհուրդը սկսում է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը

2015թ. հունիսի 2-ին, ժամը 10:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագրի տևողությունը 24 ամիս է: Նախատեսվում է այն ավարտին հասցնել 2017թ. փետրվարի 28-ին: Այս ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ԵՄ/ԵԽ Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում (http://eap-pcf-eu.coe.int): 2014թ. դեկտեմբերին ստորագրվել է […]

Արդարադատության նախարարը` երեխաների իրավունքներից

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի մեկին, որպես նոր կառավարության անդամ ասել եմ, որ ավելի շատ պետք է մտածենք ծնողազուրկ, ճակատագրի բերումով քրեակատարողական հիմնարկներում հայտնված, ծանր սոցիալական պայմաններում ապրող երեխաների մասին և մեր ուժերի սահմաններում մի փոքր ավելի պայծառ դարձնենք նրանց կյանքը: Այսօր էլ […]

Արդյո՞ք մեր երկրում պաշտպանված են երեխաները

Տարվա 152-րդ օրը` հունիսի 1-ին ամռան ամենագունագեղ տոնն է` երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա […]

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հավաք-երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որի նպատակն է ցույց տալ պահանջատեր լինելն ու նախազգուշացնել, որ «հետևողական ենք խնդրին և թույլ չենք տա ոչ մի լումայի թանկացում»: «Միասին ցույց տանք ՀՀ քաղաքացու միասնականությունն ու վճռականությունը: Ո՛չ մի լումա ավել չենք վճարելու, ներկայիս սակագինն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի