05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարորդներն ազատվում են տուգանքի ավելացված չափը վճարելու պարտականությունից

 

 

 

Արդարադատության նախարարությունը հիշեցնում են, որ 2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվար 9-ը վարչական իրավախախտում կատարելու դիմաց տուգանքի գումարն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում՝ 2015 թվականի հունվարի 9-ից մինչև հուլիսի 9-ը, վճարելու դեպքում, վարորդն ազատվում է տուգանքի չափի ավելացված, այսինքն՝ եռապատկված կամ հնգապատկված մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից՝ վճարելով միայն տուգանքի «մայր» գումարը:

 

Բացի այդ, նույն օրենքի համաձայն՝ վարորդներն ազատվում են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կատարած վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքների գումարները և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

 

Կոչ ենք անում օգտվել օրենքի ընձեռած արտոնությունից և մինչև սահմանված ժամկետի ավարտը, ձեռնամուխ լինել վարչական ակտերով նշանակված տուգանքների գումարի վճարմանը:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ