Իսլամիստները զոմբիացրել են. ինչու է ուսանողուհին փախել Թուրքիա

Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի Վարվարա Կարաուլովան օրեր առաջ անհետացել էր: Ավելի ուշ պարզվել է, որ աղջիկը փախել է Թուրքիա ու այն իր համար արաբական անուն է ընտրել:
Աղջկա անհետացման մասին հայտարարել է նրա հայրը` Պավել Կարաուլովը, մայիսի 28-ին: Նա հայտարարել է, որ դուստրը նախորդ օրտ գնացել է համալսարան եւ այլեւս չի վերադարձել: Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ նա մեկնել է Ստամբուլ, հայտնում է LifeNews-ը:
Մասնագետները կարծում են, որ ուսանողուհուն զոմբիացրել են «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման անդամները: Աղջկա ծնողները նոր միայն պարզել են, որ դուստրը սովորական շորերով դուրս է եկել տանից, սակայն համալսարանում չադրաներ է կրել` մուսուլմանների նման: Բացի այդ, նրա սենյակում իսլամի վերաբերյալ գրքեր ու մուսուլմանական աղոթքներ են հայտնաբերել:
Հայտնի է դարձել նաեւ, որ Վարվարան անունը փոխել եւ իր համար մուսուլմանական Ամինա անունն է ընտրել:
Այժմ աղջկա որոնումով զբաղված են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, նրա հայրը արդեն մեկնել է Ստամբուլ` գտնելու դստերը: