05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սիրելու բան չէ

ԱԺ հերթական քառօրյաում  գլխավոր դատախազի 2014 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ  ԱԺ ՀՀԿ  պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ գլխավոր դատախազն ընդհանրապես սիրելու բան չէ և սա մի պաշտոն է, որը հիմնականում չի սիրվում.

 «Բոլոր մարդիկ, անկախ դրանից հանցագործ են, թե` ոչ, գլխավոր դատախազ բառակապակցությունը, կերպարը և պաշտոնն ընդհանրապես սիրելու բան չէ»:

Եսայանը հերթականությամբ թվեց  բոլոր այն պատգամավորների անուններն, ովքեր անկախության օրոք գլխավոր դատախազների միջնորդությամբ զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից` սկսած Շավարշ Քոչարյանից ու Արշակ Սադոյանից մինչև Խաչատուր Սուքիասյան և Սասուն Միքայելյան:

Պատգամավորը ողջունեց գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդագրությունն ու խնդրեց վերջինիս ավելի մեծ ուշադրություն դարձնել այն հանցագործությունների և անունների մասով, որոնք հնչել են ԱԺ-ում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ